Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ  >  Հայաստան  >  Ընդհանուր տեղեկություններ

Ընդանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության ստեղծման օր է հռչակվել 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, Հայաստանի անկախության մասին հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանի խորհրդարանը (ՀՍՍՀ Գերագույն Խորհուրդը) ընդունեց «Անկախության մասին հռչակագիրը» և Հայաստանի Հանրապետության անկախությունը: Անկախության օրը հաստատվեց որպես ազգային տոն:
Հայաստանի Հանրապետության կազմի մեջ են մտնում 11 մարզեր: Մայրաքաղաքը Երևանն է: Խոշոր քաղաքներից են Գյումրին, Վանաձորը:


Դրամական միավորը դրամն է, որը շրջանառության մեջ է մտել 1993 թվականին Հայաստանի Կենտրոնական Բանկի կողմից:


Բնակչության քանակը 3,766.4 հազ. մարդ է, 96% հայեր են, իսկ 4% կազմում են ազգային փոքրամասնություններ, ռուսներ, եզդիներ, քրդեր, ուկրաինացիներ, հրեաներ և այլն:
Պետական լեզուն հայերենն է, պետական կրոնը' քրիստոնեությունը: Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավոր նստավայրը սբ. Էջմիածինն է:

Պետական կազմը

Հայաստանի Հանրապետությունը համարվում է անկախ, դեմոկրատ, սոցիալական և իրավական պետություն: Պետական իշխանությունը իրականացվում է ըստ Օրենսգրքի և ընդունված օրենքների, որոնց հիմքում օրենսդրական, գործադիր և դատական մարմինների սկզբունքային բաժանումն է:


Հայաստանի Հանրապետությունում ընդունված է նախագահական կառավարման համակարգը: Նախագահն ապահովում է Օրենսդրության պահպանումը, օրենսդիր, գործադիր և դատական մարմինների կանոնավոր գործունեությունը, համարվում է Հանրապետության անկախության, ապահովության և տարածքային ամբողջականության գերագույն երաշխավորը: Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից' հինգ տարի ժամկետով:

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն