Հետզհետե մարդիկ եկան այն եզրակացության, որ այն ապրանքը, որը պետք է փողի դեր կատարի, պետք է լինի ոչ թե ժամանակավոր և պատահական, այլ հիմնական և հաստատ. ամուր, որպեսզի չփչանա, թեթև, որպեսզի հեշտ լինի տեղից տեղ տեղափոխել և կրել: Իսկ նրա որոշակի քանակությունն իր արժեքով պետք է հավասար լինի կոնկրետ ապրանքափոխանակվող առարկային. տանը, անասունի հոտին կամ գինու տակառին:
ՀՀ Ազգային դրամանիշ է համարվում Դրամը: Մեկ դրանը հավասար է 100 լումայի: Դրամանիշի միանձնյա արտադրողն ու տպագրողն է համարվում Հայաստանի Կենտրոնական Բանկը: Հայկական դրամանիշը շրջանառության մեջ է 1993 թվականի նոյեմբերի 22-ից: Ներկայումս շրջանառության մեջ են 1000, 5000, 10 000, 20 000 և 50 000 դրամ արժողությամբ թղթադրամները:
1000 դրամանոց թղթադրամ
Թղթադրամի չափսերն են 136*72մմ: Հիմնական գույներն են կանաչն ու բաց վարդագույնը: Աջ երեսին պատկերված է հայտնի գրող բանաստեղծ Եղիշե Չարենցի նկարը:
5000 դրամանոց թղթադրամ
Թղթադրամի չափսերն են 143*72մմ: Հիմնական գույներն են կանաչն ու դարչնագույնը: Աջ երեսին պատկերված է հայ անվանի գրող Հովհաննես Թումանյանի դիմանկարը:
10 000 դրամանոց թղթադրամ
Թղթադրամի չափսերն են 150*72 մմ: Հիմնական գույնը մանուշակագույնն է: Աջ երեսին պատկերված է հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը:
20 000 դրամանոց թղթադրամ
Թղթադրամի չափսերն են 151*72 մմ: Հիմնական գույներն են շագանակագույնը , դարչնագույնը և դեղինը: Աջ երեսին պտկերված է հայ անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը:
50 000 դրամանոց թղթադրամ
Թղթադրամի չափսերն են 160*79 մմ: Հիմնական գույներն են դարչնագույնն ու շագանակագույնը: Աջ երեսին պատկերված է Էջմիածնի Մայր Տաճարը:
Սրճարան և ռեստորան![]() |
Արտադրամաս![]() |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ![]() |
Հայաստանի պատմություն![]() |