Концерн 'БАЙАЗЕТ'

Էջմիածին

Էջմիածինը (նախկինում Վաղարշապատ) համարվում է Հայաստանի հնագույն մայրաքաղաքը: Լեգենդին համաձայն, Հիսուս Քրիստոսն իջնում է Երկիր և ցույց տալիս այն վայրը, որտեղ պետք է եկեղեցի կառուցվի: Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է հենց այդ վայրում 301-303 թվականներին, քրիստոնեության բուռն ծաղկման ժամանակաշրջանում, Տրդատ թագավորի և Սբ.Գրիգոր Լուսավորչի կողմից: Տաճարը կառուցվել է ավերված հեթանոսական Վաղարշապատ տաճարի տեղում: Հայաստանն առաջին պետությունն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Էջմիածինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է և հայ Առաքելական Եկեղեցու կենտրոնը: Այն ամնակարևոր սրբատեղին է աշխարհասփյուռ հայերի համար: Այստեղ են ժամանում ամեն տարի բազում հայ ուխտավորներ երկրագնդի բոլոր ծայրերից:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն