Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխված է մերձ արևադարձային գոտում, ինչը նշանակալից ազդեցություն է թողնում երկրի կլիմայական առանձնահատկությունների վրա: Եղանակն, անկախ տարվա ժամանակից, շատ տարբեր է նույնիսկ շատ մոտ տեղաբաշխված շրջաններում: Ընդանրապես ձմեռը բավականին խստաշունչ է, ամառը շոգ, իսկ աշնանն ու գարնանը հաճախ սառնամանիքներ են լինում: Նման տեղանքներին բնորոշ են եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունները և տեղումների անկանոն հաճախականությունը:
Արարատյան դաշտում կլիման մայրցամաքային է, չոր ամառ և բավականին խստաշունչ ձմեռ: Տեղումների քանակը սահմանափակ է:
Բարձրադիր լեռնային շրջաններում եղանակը ցուրտ է և խոնավ: Հունվարին սնդիկի սյունն իջնում է մինչև -14, իսկ հուլիսին բարձրանում է մինչև + 10° С: Ընդ որում տեղումների տարեկան քանակը գերազանցում է 800 մմ:
Միջին լեռնային գոտիներում, երկրի հյուսիսում և հարավ - արևելքում եղանակը խոնավ է, չափավոր տաք: Միջին ջերմաստիճանը ձմռանը - 4 ից - 0° С, իսկ հուլիսին + 18 ից + 19° С: Կենտրոնական մասում կլիման բարեխառն է: Ամառն այստեղ տաք է (+ 18 ից + 20° С), իսկ ձմեռը ցուրտ (միջին ջերմաստիճանը հունվարին - 10° С) և ձնառատ: Տարեկան տեղումների քանակը միջինը 760 մմ է:
Ծայր հյուսիս - արևելքում և հարավ - արևելքում, 1 500 մ բարձրության վրա, կլիման չոր արևադարձային է, այդ պատճառով ամառն այստեղ երկար է և շոգ, իսկ ձմեռը մեղմ և անձյուն: Տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 - 400 մմ:
Ցածրադիր լեռնային գոտիներում, որոնք հյուսիսից և արևելքից հարում են Արարատյան դաշտին, եղանակը չափավոր չոր է, տոթ ամառով և ցուրտ ձմեռով:
Հայաստանում ամենալավ տարվա ժամանակը համարվում է աշունը, երբ արևն արդեն չի այրում, բայց եղանակը պայծառ է և տաք: Իսկ հրաշագեղ աշնանային համայնապատկերը, համեմված արևահամ մրգերով, այդ ժամանակաշրջանին առանձնահատուկ հմայք է տալիս:
Սրճարան և ռեստորան![]() |
Արտադրամաս![]() |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ![]() |
Հայաստանի պատմություն![]() |