Հայաստանի Հանրապետության Օրենսդրության 13-րդ հոդվածում, որն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, ասվում է. «Հայաստանի Հանրապետության Դրոշը կարմիր , կապույտ և ծիրանագույն Եռագույն է»:
Ընդունված է համարել, որ դրոշի գույները խորհրդանշում են. կարմիրը Հայաստանի անկախության համար բազում սերունդնրեի պայքարի ընթացքում հեղված արյան գույնն է, կապույտը Հայաստանի խաղաղ և կապույտ երկինքն է, ծիրանագույնը արդյունավետ աշխատանքն է, որը համարվում է բարեկեցության հիմնական գործոնը:
Հենց եռագույնն է եղել Առաջին Հայկական Հանրապետության (1918 – 1920 թթ.) դրոշը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Եռագույնը անվավեր համարվեց և Հայկական ՍՍՀ դրոշ ճանաչվեց ալ կարմիր, կապույտ գծով և մուրճ ու մանգաղի նշանով կտավը:
1988 թվականին Հայաստանում լայն դեմոկրատական շարժում սկսվեց: Բազմամարդ հավաքների և զանգվածային ժողովների ժամանակ ծածանվում էին Եռագույն դրոշներ, ի նշան հայ ժողովրդի ազատության և անկախության: 1989 թվականին Գերագույն խորհրդի որոշմամբ, Եռագույն Դրոշը հայտարարվեց «Հայաստանի Ազգային Դրոշ», սակայն Հայկական ՍՍՀ Պետական դրոշը պահպանեց իր սիմվոլիկ նշանակությունը: Իսկ երբ 1990 թվականի օգոստոսի 23–ին Հանրապետության Գերագույն Խորհրդի որոշմամբ Հայկական ՍՍՀ վերանվանվեց Հայաստանի Հանրապետության, արդեն նորաստեղծ պետության դրոշ հաստատվեց Եռագույնը:
Այժմ Հայաստանի Հանրապետության Պետական Դրոշը ծածանվում է ՀՀ նախագահի նստավայրի , Ազգային Ժողովի և Հայաստանի Հանրապետության Կառավարության շենքերի, ինչպես նաև այլ երկրներում Հայկական Դեսպանատների շենքերի վրա: Պետական Դրոշը տեղադրված է նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր շենքի առջև:
Աշխարհի բոլոր պետությունները ունեն իրենց զինանշանը: Որպես օրենք, զինանշանի վրա արտացոլվում են այդ պետության այս կամ այն առանձնահատկությունները, բնական հարստություններն ու պատմությունը:
Հայաստանը ևս ունի իր զինաշանը: Անկախության հայտարարումից անմիջապես հետո (1991 թվականի սեպտեմբերի 21) որոշում ընդունվեց, ըստ որի նորաստեղծ պետության զինանշան հայտարարվեց Հայաստանի Առաջին Հանրապետության (1918 – 1920) զինանշանը: «Զինանշանի մասին» օրենքը ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունվեց 1992 թվականի ապրիլի 19-ին:
Տարիներ առաջ Առաջին Հանրապետության կառավարությունն հանձնարարեց Ալեքսանդր Թամանյանին և նկարիչ Հակոբ Կոջոյանին ստեղծել պետական զինանշանը: Նրանց ներկայացրած ուրվանկարն էլ հիմք հանդիսացավ այսօրվա զինանշանի համար:
Հայաստանի Հանրապետության զինանշանն այսօր իրենից ներկայացնում է վահան, որի կենտրոնում պատկերված են Արարատ լեռն ու Նոյյան տապանը, վահանի մնացած մասը բաժանված է չորս մասի, որոնցում զետեղված են Պատմական Հայաստանի չորս թագավորական տների զինանշանները: Սա խորհրդանիշն է այն բանի, որ այսօրվա Հայաստանն հնագույն հայկական պետականության ժառանգորդն է: Վահանը երկու կողմից պահում են արծիվն ու առյուծը, ի նշան պետության հզորության: Ներքևում պատկերված են սուր, ճյուղ, հասկեր, շղթա և ժապավեն:
Հայաստանի Պետական Զինանշանը կարելի է տեսնել դրամանիշների և մետաղադրամների վրա, նախարարություների, դեսպանատների ցուցատախտակների և այլ պաշտոնական վայրերում: Պետական Զինանշանի խոշորացված պատկերն ամրացված է ՀՀ նախագահի աշխատասենյակի պատին:
ՀՀ Գերագույն Խորհրդի 1991 թվականի հուլիսի մեկի որոշմամբ , ՀՀ Օրհներգ է ընդունվել
1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության օրհներգը
«Մեր Հայրենիք»-հեղինակ Միքայել Նալբանդյան (1829-1866)
Սրճարան և ռեստորան![]() |
Արտադրամաս![]() |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ![]() |
Հայաստանի պատմություն![]() |