Концерн 'БАЙАЗЕТ'

Սյունիք

Սյունիքը Հայաստանի գեղատեսիլ վայրերից է, հիանալի բնապատկերով, գեղեցիկ քաղաքներով և գյուղերով: Մարզը գոտևորված է Զանգեզուրի լեռնապարով և համարվում է Հայաստանի հարավային դարպասը:Մարզի տարածքով հոսում են Որոտան, Ողջի, Մեղրի գետերը: Այս լեռնային շրջանը հարուստ է բարձր լեռներով, ալպիական դաշտերով, քարանձավներով: Մարզի կենտորնը Կապան քաղաքն է:
Անմիջական հարևանությամբ գտնվում է Գորիս քաղաքը, Հայաստանի գեղատեսիլ քաղաքներից մեկը: Ունի հիանալի և համեղ խոհանոց: Այն մարդիկ, ովքեր ուզում են այցելել ԼՂՀ, Գորիսը և Սիսիանը շատ հարմար են կանգ առնելու և հանգստանալու համար:

 

Գորիս


  Բարձրաբերձ լեռների գրկում, թավ անտառներով և անդնդախոր կիրճերով պսակված, հարմար տեղավորվել է ոչ մեծ, բայց գրագետ կառուցված Գորիս քաղաքը: Այստեղ կյանքի նշաններ եղել են դեռևս մ.թ.ա., սակայն որպես քաղաքի, նրա մասին հիշատակվում է միայն անցյալ դարի երկրորդ կեսին:
  Ըստ քաղաքաշինության պլանի, քաղաքը ցանցավորված է 36 փողոցներով, որոնք տեղակայված են մեկը մյուսին ուղիղ անկյան տակ: Քաղաքի հարավ – արևմուտքում գտնվում է հրապարակը, որին զուգահեռ ձգվում են ոչ բարձրահարկ առևտրական և հասարակական նշանակությամբ շինությունները: Հրապարակին կից քաղաքային այգին է, 17 000 քառ.մ մակերեսով:
  Շինարարների և նախագծողների համատեղ ջանքերով, Գորիսն այսօր կյանքի համար հարմար քաղաք է, գեղեցիկ դասավորված շենքերով և ամուր ծածկույթով, ուղղանկյուն փողոցներով, հասարակական կենտրոնով: Կենտրոնական փողոցները հատվում են երկրորդական երկու փողոցներով, ստեղծելով ոչ մեծ բնակելի թաղամասներ: Գորիսը դեռևս XIX դարում իրենից ներկայացնում էր հիանալի պլանավորված, հարմար և կանաչապատ քաղաք, շրջապատված հրաշագեղ լեռնային բեհեզով:

 


Կյորես գյուղի ավերակները



  Գորիսից ոչ հեռու, քերծերում պահպանվել են Կյորես գյուղի ավերակները: Այն տեղակայված է եղել Վարարակի ափին, որը լեռնային ոչ մեծ, բայց բուռն և վարար գետ է: Կյորես գյուղի անունից էլ առաջացել է այժմյան Գորիսի անունը: Կյորեսի բնակիչները դեռևս հնագույն ժամանակներից բնակվել են քարանձավներում և անձավներում:
Զանգեզուրի լեռնաշխարհը միշտ էլ հարուստ է եղել բնական անձավներով: Դրանք խոր հնադարից սկսած, միշտ էլ ծառայել են որպես բնակավայր, որոնք աշխատանքի գործիքների ստեղծումից հետո, ընդարձակվել են, վեր ածվելով ընդարձակ և ապրելու համար հարմար բնակատեղիի: Անձավներում բնակվելն այս տեղի բնակչության համար ունեցել է մի շարք պատճառներ, նախ անձավային բնակավայրերը ավելի ապահով էին սեյսմիկ վտանգավոր այս տեղանքում և հետո տների այսպիսի տեղավորվածությունը հնարավորություն էր տալիս քիչ քանակությամբ մարդկանցով, պայքարել թշնամու մեծաքանակ բանակների դեմ: Եվ, ի վերջո, խնամել և պահպանել անձավային բնակավայրերը տնտեսապես բավականին էժան էին: Քարանձավային բնակավայրեր պահպանվել են Խնձորեսկում, Շինուհայրում և Բարձրավանում: Այստեղ պահպանվել են և կանգուն են մի քանի վանքեր և եկեղեցիներ:

 

Սիսիան



Սիսիան քաղաքը գտնվում է Սյունիքի մարզի լեռնային շրջանում: Երևանից 217 կմ հեռավուրության վրա գտնվող քաղաքը հարմար իջևանատեղի է Արցախ աշխարհ մեկնողների համար, քանի որ Երևան- Ստեփանակերտ գլխավոր ճանապարհից ընդամենը մի քանի կմ է հեռու: Քաղաքի արվարձանները բլրաշատ են և անհարթ:
Եղանակը բարեխառն է կամ բարեխառն մայրցամաքային: Հունվարին միջին ջերմաստիճանը 5 աստիճան է, իսկ հուլիսին մոտ 18 աստիճան: Տարեկան տեղումների քանակը մոտավորապես 360 մմ է:Խոշոր գետը Որոտանն է, որի շուրջ կառուցվել են 4 ավազաններ:
  Սիսիանը իսկական դրախտավայր է բնության սիրահարների համար: Այստեղի անտառներում բազմանում են արջեր, գայլեր, աղվեսներ և այլն: Թռչունների տեսականին ևս բազմազան է. լոր, վայրի բադեր, բազեներ և արծիվներ:
Մարզի գետերն ու ավազանները հարուստ են ձկնեղենով, որոնցից ամենահայտնին տեղի իշխան ձուկն է:
  Սիսիանը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա.: Վաղ միջնադարում այն կրել է Սյունիք ամրոց անունը և եղել է հայկական արքունիքի նստավայրը, իսկ վերջին 300 տարում նաև Սյունիքի արքեպիսկոպոսի նստավայրը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն