Концерн 'БАЙАЗЕТ'

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը գտնվում է Արագածոտնի հարավում և կրում է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի անունը: Գտնվելով Արարատ և Արագած լեռների միջև ընկած տարածքում, մարզը կազմում է Արարատյան դաշտավայրի մի մասը: Այն համարվում է Հայկական լեռնաշխարհի 40 դաշտավայրերից ամենամեծն ու ամենաբերրին: Մարզի տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 850-1000 մ բարձրության վրա: Կլիման չոր Է և մայրցամաքային:

Մեծամոր լիճը մարզի ջրային պաշարի միակ մատակարարն է: Հնագույն ժամանակներից ի վեր տեղանքն ունեցել է բավականին զարգացած ճարտարապետություն: Պահպանվել և մեր օրերն են հասել արքայական կառույցների և ամրոցների ավերակներ, գերեզմանատներ: Մեծամորի պատմությունը գալիս է մոտ 7000 տարիների խորքից:
Հայաստանի ողջ պատմության ընթացքում նրա 12 մայրաքաղաքներից 4ը գտնվել են Արմավիրի մարզում: Դրանք են Արմավիրը, Երվանդաշատը, Բագարանը և Վաղարշապատը: Վերջինիցս մինչև Երևան ճանապարհը կազմում է ընդամենը 20 րոպե: 301 թ. Հայաստանի քրիստոնեություն ընդունելուց հետո, Տրդատ թագավորը քանդել է տալիս Վաղարշապատում գտնվող հեթանոսական տաճարը և փոխարենը կառուցում է Էջմիածնի Մայր Տաճարը: Ըստ ավանդույթի, Հիսուս Քրիստոսն ինքն է Գրիգոր Լուսավորչին ցույց տալիս իր իջման տեղը, որտեղ և կառուցվում է Մայր տաճարը: Այստեղից էլ տաճարի անունն Էջմիածին: Մայր տաճարին հարող տարածքում են գտնվում սբ. Հռիփսիմեի, սբ. Գայանեի և Զվարթնոց տաճարները: Նրանք հայ եկեղեցաշինության գոհարներից են և շատ տպավորիչ են և հետաքրքիր բոլոր այցելուների համար:


Քաղաք Արմավիր

Հայաստանի հնագույն քաղաք և նրա առաջին մայրաքաղաք Արմավիրը գտնվել է Արաքս գետի ձախ ափին: Ըստ Մովսես խորենացու, քաղաքը հիմնել է Հայկի թոռ Արամայիսը, սակայն հիմնադրման տարեթվի մասին ստույգ տվյալներ չկան:

Արմավիրի տարածքում հայտնաբերված ուրարտական սեպագրերից հայտնի է դառնում ուրարտական Արգիշտ թագավորի կողմից մ.թ.ա. VIII դարում Արգիշտիխինիլի քաղաք ամրոցի կառուցման և հարակից հողերը Արաքս գետի ջրերով ոռոգման համակարգի գոյության մասին: Այդ քաղաք ամրոցի մասին կարելի է պատկերացում կազմել, ծանոթանալով Էրեբունու պեղումների հետ, քանզի ուրարտական բոլոր ամրոցները միանման էին և ճարտարագիտական նույն հնարքներով կառուցված: Մ.թ.ա. IV դարում Արգիշտիխինիլին ենթարկում է ավերածությունների և կործանվում է: Սակայն վերականգնվում է մ.թ.ա. III դարում Երվանդի կողմից, որն էլ իրեն հայոց արքա է կարգում: Ամրոցը կրկին վերանորոգվում է, կառուցվում են արքայական պալատներն ու հասարակ ժողովրդի կացարանները: Այդ նույն ժամանակաշրջանին են վերագրվում հայկական հեթանոսական սրբավայրերի մասին պատմագիրների հիշատակումները: Դրանց թվին է պատկանում Արմավիրի գուշակի չինարենու պուրակը, որտեղ ծառերի տակ գուշակումներ էին անում: Ավանդույթը պահպանվել է մինչ օրս:
Մ.թ. ա. III դարում մայրաքաղաքը Արմավիրից տեղափոխվում է Երվանդաշատ: Քաղաքը մինչև մ. թ. սկիզբը մնում է գավառական կարգավիճակում և հետզհետե անհետանում է պատմության ասպարեզից:
Հնագետների պեղումների մեծ մասը կարելի է տեսնել Հայաստանի Պետական Թանգարանում: Նրանք հիմնականում վերագրվում են հայկական հելլենիստական ժամանակաշրջանին ( մ.թ.ա.III - I դդ): Փոքր և տափակ ընդերքով և խիստ արտահայտված իրանով սափորները, երեքնուկանման տակառները, կլորացված եզրերով ափսե – բաժակները, ահա Արմավիրում գտածոների ոչ լրիվ ցուցակը: Ներկայացված են նաև որմնանախշված ճենապակիների հիանալի նմուշներ: Պարսկական և Փյունիկյան ապակյա զարդերին ոչնչով չեն զիջում Արմավիրում գտնված ապակեգործների արտադրանքը:
Արմավիրում հայտնաբերված իրերը հնարավորություն են տալիս պատկերացում կազմել ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի մշակույթի մասին, այլ նաև տեսնել Արևելյան Միջագետքի հետ նրա տնտեսական կապերը և առևտրի առկայությունը այլ պետությունների հետ:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն