Концерн 'БАЙАЗЕТ'

Վայոց Ձոր

Վայոց Ձորը գտնվում է Հայաստանի հարավում: Մարզի հողերի մեծ մասն անտառազուրկ է, և հողագործական մշակման է ենթարկվում նրա միայն 20 %: Տեղանքով հոսում են Արփա և Եղվարդ գետերը: Մարզկենտրոնը Եղեգնաձոր քաղաքն է, որը սփռված է Արփա գետի ափին: Քաղաքում կան հուշարձաններ, որոնց պատմությունը գալիս է մ.թ.ա.I հազարամյակից մինչև մ.թ. XVII դարը: Այստեղ կան բազում թանգարաններ, պատկերասրահներ: Քաղաքում գտնվում է իր հիմնադրման 700 ամյակը տոնած համալսարան: Մարզի հարավային մասը հարուստ բուսական աշխարհ ունի, առկա են շատ դեղաբույսեր, մրգատու ծառեր, աղբյուրներ և կենդանիների շատ տեսակներ:


Նորավանքի կիրճում է գտնվում նույնանուն եկեղեցական համալիրը: Նորավանքը XII-XVI դդ եկեղեցի է: Այս տարածքում են տեղակայված է ազգային արգելոցը, որտեղ կան այս շրջանում հետազոտությունները բովանդակալից դարձնող շատ քարանձավներ: Այստեղ հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի մնացորդներ, Եղեգիսը(V-VIII դդ.), Մողը(մ. թ. ա. II մինչև մ. թ. XV դդ), Պռոշաբերդը (VIII դ.), Սմբատաբերդը (X-XIIIդդ.), Բերդաքար (V դ.) և Կեչուտ (X-XIV դդ.) ամրոցները:

 

Ջերմուկ

 

Վայոց Ձորի հյուսիս – արևելքում, Արփա գետի վերին հոսանքներում սփռված է հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը:


Ջերմուկի շրջանը հարուստ է հազվագյուտ աղբյուրներով, ինչպես հանքային, այնպես էլ քաղցրահամ: Դրանցից ամենահայտնին թերմալ – հանքային ջրերն են, որոնք իրենց բաղադրությամբ համատեղվում են Չեխիայի Կառլովի Վարի հանքային աշխարհահռչակ ջրեերի հետ: Աղբյուրների ջրի ջերմաստիճանը 62 աստիճան է, այն խիստ հագեցած է ածխաթթու գազով:


Հանքային աղբյուրներով հարուստ Ջերմուկը ունի նաև հիանալի կլիմայական մեղմ պայմաններ: Հով ամառը, գարնանը և աշնանը մառախուղի բացակայությունը, ձնառատ և առանց քամիների ձմեռը հիանալիորեն զուգակցվում են մաքուր լեռնային օդի հետ, դարձնելով հանգստացողների ժամանցը բացարձակապես հաճելի:


Հանքային աղբյուրներին կից կառուցված են շատ հանգստյան տներ, առողջարաններ և հյուրանոցներ: Հանքային ջրերն առողջարար են ստամոքսի, որովայնի շրջանի, լյարդի և նյարդային հիվանդությունների համար:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն