Արարատ հյուրանոց | ||
Հյուրանոցը գտնվում է հրաշալի ծառաշատ գոտում, Երևանի կենտրոնից և օդակայանից ոչ հեռու: Հյուրանոցի պատմական կառույցը (150տարի) Ձեզ կընդունի ժամանակակից հարմարություններով և գերազանց սպասարկմամբ: |
«Վալենսիա» հյուրանոցային համալիր(4աստղ) | ||
Հյուրանոցը տեղակայված է Երևանի գեղատեսիլ վայրերից մեկում, օդանավակայանից 25կմ հեռավորության վրա: Համալիրը քոթեջների շարք է և համարվում է շքեղության ու եվրոպական հարմարավետության համատեղում: Համալիրի տարածքում է գտնվում Երևանի հայտնի Ջրաշխարհը: |
Մասնավոր հյուրանոց «Բաս» | ||
Հյուրանոցը տեղակայված է այգիների մեջ թաղված Այգեձոր թաղամասում, Երևանի հենց կենտրոնում, Նախագահական պալատի մոտ: «Զվարթնոց» օդանավակայանից 20ր մեքենայի,իսկ Մետրոյի «Բաղրամյան» կայարանից 2ր ոտքի ճանապարհ հեռավորության վրա է: |
«Եվրոպա» հյուրանոց (3աստղ) | ||
Հյուրանոցը Երևանի կենտրոնում է, Հանրապետության հրապարակից ոչ հեռու և միջազգային օդանավակայանից 15կմ հեռավորության վրա: |
«Երևան» հյուրանոց (5աստղ) | ||
Հյուրանոցը տարիների պատմություն և հարուստ ավանդույթներ ունի: Այն Երևանի առաջին հյուրանոցն է, որը կառուցվել է 1928թվականին և լրիվ վերակառուցվել 2000թվականին: Համատեղում է իտալական և հայկական ոճերը: |
«Կոնգրես» հյուրանոց (4աստղ) | ||
«Կոնգրես» հյուրանոցը Հանրապետության հրապարակին կից է, միջազգային օդանավակայանից ոչ շատ հեռու և կարող է ծառայել ինչպես գործարար հանդիպումների, այնպես էլ ճանապարհորդների համար: |
«Մետրոպոլ» հյուրանոց | ||
«Մետրոպոլ» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնի մուտքում և հարմար դիրքավորված է գլխավոր ճանապարհների խաչմերուկում, օդակայանից 14կմ հեռավորության վրա: |
«Հրազդան» հյուրանոց (3աստղ) | ||
Հյուրանոցը գտնվում է Երևանի ամենասիրված վայրերից մեկում, Հրազդան գետի կիրճում: Այն 15-հարկանի է: |
«Սիլ» հյուրանոց | ||
Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, Հանրապետության հրապարակից ոչ հեռու, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից 20ր մեքենայի ճանապարհ է: |
Սրճարան և ռեստորան![]() |
Արտադրամաս![]() |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ![]() |
Հայաստանի պատմություն![]() |