Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ  >  Հայաստան  >  Հայաստանի բնությունը

Հայաստանի բնությունը

 

Հայաստանն ունի շատ բազմազան բնական աշխարh: Այն իրենից մեծ հետաքրքրություն է ներակայացնում մարդկանց լայն շրջանակների համար: Երկրաբանն այստեղ կգտնի Երկրագնդի պատմությանը վերաբերվող բոլոր նյութերը, սկսած մարդկության առաջացման վաղ ժամանակաշրջանից, մինչև նորագույն ժամանակները, պատմաբաններն ու հնէաբանները կծանոթանան մարդկային մշակույթի բոլոր ժամանակաշրջանների զարմանալիորեն խոսող փաստերի հետ, սկսած պոլեոլիտի ժամանակաշրջանից, բուսաբաններին կզարմացնի բուսական աշխարհի զանազան և հազվագյուտ նմուշների առկայությունը, երկրաբանները կհիանան լեռնային կիրճերի և արևի համադրությամբ:

 

Բայրոնը Հայաստանն անվանել է Երկրագնդի հրաշքներով լի գեղատեսիլ անկյուն: Այդ հրաշքներից ամենաակնառուն Սևանա լիճն է (ծովի մակարդակից 1916 մ բարձրության վրա):

 

Լեռներ

Հայաստանը լեռնային երկիր է: Նրա տարածքի 90 % -ը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա: Հայաստանի ամենաբարձր կետը Արագած սարի գագաթն է (4090 մ):

Արագածը հանգած հրաբուխ է: Հրաբխի գործունեության և ջրի, քամու և արևի բազմադարյան աշխատանքը Արագածի լանջերին խոր կիրճեր են ձևավորել, որոնցից ամենախոշորները Ամբերդն ու Գեղհովիտն են: Գեղհովտի կիրճում երեք ջրվեժ կա – 100 մետր ջրի գահավիժման բարձրությամբ: Միջին բարձրություններից հոյակապ համայնապատկեր է բացվում, զմրուխտե կանաչի մեջ լեռնային լճերը, միայնակ բլուրները հասնում են մինչև Արաքսի Հովիտ, որի ծայրում վեր է խոյանում Արագածի քույրը, Բիբլիական Արարատ սարը:

Հետաքրքիր լեռնային բնաշխարհը, բազում մշակութային արժեքները թույլ են տալիս Արագածը դասել լեռնագնացների և ճանապարհորդների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող սարերի շարքը:

 

Գետերը և լճերը

Հայաստանն ունի գետերի և գետակների խիտ ցանց: Նրանցից ամենախոշորը Արաքս գետն է: Հանրապետությունում 10 և ավել կմ երկարությամբ 300-ից ավելի գետ կա:

Գետերի մեծ մասը Արաքսի վտակներն են: Արաքսը Կովկասի և Առաջավոր Ասիայի խոշորագույն գետերից մեկն է: Նրա երկարությունը 995 կմ է: Արաքսը հայերի «մայր» գետն է: Նրան փառաբանում են ասքերում ու լեգենդներում, նրա մասին երգեր և գեղեցիկ տողեր են գրվում: Հնագույն ժամանակներից ի վեր Արաքսը ցողում և ոռոգում է ամայի և անջուր հողերը, կյանք տալիս անապատներին: Հիմնական վտակները Արաքս են լցվում ձախից: Դրանք Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Ազատ և Արփա գետերն են: Հրազդանը սկիզբ է առնում Սևանա լճից, իսկ Ախուրյանը Արփի լճից: Ունենալով 200 կմ երկարություն, նա Հանրապետության երրորդ գետն է համարվում: Նրան քիչ են զիջում Արփան և Որորտանը, որոնք հոսում են Հայաստանի հարավային մասով:
Հայաստանն անվանում են լճերի երկիր, չնայած այստեղ կա միայն մեկ մեծ լիճ – Սևանը, սակայն հաշվվում են մոտ 100 մանր լեռնային լճեր:

Սևանա լիճը բնության հրաշք է, ամենագեղատեսիլ լիճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1916 մ բարձրության վրա:

Գոյություն ունեն Սևանի առաջացման մի քանի հիպոթեզներ: Ամենահավանականն այն է, որ լիճն առաջացել է հազարամյակներ առաջ, շրջակա Գեղամա լեռներում գործող հրաբուխների գործունեության հետևանքով: Լճից հարավ ընկած լեռնալանջերին մի քանի երկրաչափական կլոր խառնարաններ կան, լցված քաղցրահամ ջրով: Լիճ են լցվում 28 գետեր, որոնք բոլորն էլ փոքր են, դրանցից ամենամեծը համարվում է Մայերիկ գետը, որի երկարությունն ընդամենը հասնում է 50 կմ- ի: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը: Սևանի մակերեսը 1200 քառակուսի մետր է, ավազանը մոտ 4 անգամ մեծ – 4850 քառակուսի մետր: Այստեղ գտնվում են երկու քաղաք, երկու ավան, մոտ 100 գյուղ, որտեղ ապրում են մոտ 250 հազար մարդ:

Ենթադրվում է, որ լիճն իր անունը ստացել է Սև Վանք հնագույն եկեղեցու անունից, որը կառուցվել է IX դարում հյուսիս – արևմտյան թերակղզում: Սակայն առկա է ավելի հնագույն անվան առաջացման աղբյուր, ըստ որի, մինչև հայերի այս տեղանքում բնակություն հաստատելն այստեղ ապրել են ուրարտները, որոնք լիճն անվանել են Ցուինի, Սվինի, Սևան: Ցուինի նշանակել է ջրափոս:

Հայաստանը հարուստ է հանքային աղբյուրներով, որոնք ունեն տարրաբնույթ քիմիական բաղադրություն և ի շնորհիվ դրա կիրառվում են զանազան բուժական նպատակներով: Դիլիջան քաղաքի շրջակայքում բխում է «Բորժոմի» ջրի նման հանքային ջուր, իսկ Սևանի շրջակայքում, Գավար քաղաքի մոտակայքը հայտնի է «Էսսենտուկի» հանքային ջրին նման աղբյուրի առկայությամբ: Տաք հանքային ջրերից առանձնանում են Ջերմուկի հանքային աղբյուրները, որոնք բաղադրությամբ մոտ են հայտնի Կառլովի Վարի չեխական աղբյուրներին: Այդ աղբյուրներին մոտ կառուցվել են «Արզնի» և «Ջերմուկ» հանգստյան տները: «Արզնի», «Ջերմուկ», «Սևան», «Դիլիջան» հանքային ջրերն ունեն ոչ միայն բուժական նշանակություն, այլ նաև հրաշալի սեղանի ջուր են հանդիսանում:

 

Բուսական աշխարհ

Հայաստանում առավել տարածված են տափաստանային և կիսատապաստանային ձևավորումները: Միջին լեռնային գոտում ձևավորված են հացահատիկային և տարրատերև հացահատիկային դաշտերը, որոնք ավելի բարձր ռելիեֆային գոտում վեր ենածվում մարգագետինների և ալպիական դաշտերի:

1990 - ականների սկզբին անտառապատված էր Հայաստանի տարածքի 12%ը: Հյուսիս - արևելքում տարածված են լայնատերև անտառները, որոնց գերակշռող մասըկաղնու, հաճարի, բոխի են, քիչ քանակությամբ, սակայն առկա են լորենի, թխկի տարրատեսակները:

Հարավ - արևելքում առավելապես սաղարթախիտ կաղնու անտառներ են: Անտառային ծառատեսակների կազմում հաճախ հանդիպում են կաղամախիներ և ընկուզենիներ, վայրի պտղատու ծառեր և թփեր (խնձորենի, տանձենի, հոնի, սալորենի, մասրենի):

Հրաբխային բարձրավանդակում տարածքների մեծ մասը կազմում ենբուսականությունից զուրկ անապատային գոտիները: Հայաստանի բուսական աշխարհնունի մոտ 3200 տեսակ, որոնցից 106 - ը տեղական կամ էնդեմիկ են: Արարատյան հարթավայրը համարվում է ցորենի և հացահատիկային այլ տեսակների ծագման ևբազմացման կենտրոնը:

 

Կենդանական աշխարհ

Հայաստանի կենդանական աշխարհը պարունակում է կաթնասունների 76, թռչունների 304, սողունների 44, երկկենցաղների 6, ձկների 24 և անողնաշարավորների 10 հազար տեսակներ:

Կիսաանապատային տարածքներում բազմաքանակ են կրծողները և սողունները: Արաքսի եղեգնուտներում հանդիպում են լուսան, վարազ, բորենի և մեծ քանակությամբ թռչուններ: Հայաստանի տափաստանային շրջանների կենդանական աշխարհը նման էկիսանապատայինին, բացի այդ այստեղ հաճախ հանդիպում են նապասատակ և աղվես, ավելի հազվադեպ գայլ և փորսուղ:

Հյուսիս - արևելյան սարերում հանդիպում են այծյամ, լուսան, սկյուռ, արջ: Այլ տեղերից այստեղ են բերվում և բուծվում ազնվական և բծավոր եղջերուները: Լեռնային անտառներում բազմանում են լուսանը, կզաքիսը, քարայծը, մուֆլոնը, վարազը: Հազվադեպ լինում են արջեր, այծյամներ և ընձառյուծներ:

Հայաստանը հարուստ է փետրավորների տեսականիով: Դրանց թվին են պատկանում կռունկը, արագիլը, լորը, խլահավը, արծիվը, Սևանա լիճը հարուստ է բադերով, վայրիսագերով և ճայերով: Սևանում բազմանում է ձկան «իշխան» տեսակը, որն ամբողջաշխարհում համարվում է եզակի և աճում է միայն Սևանում: Կան նաև ձկների կարմրախայտ, սիգ, լոքո տեսակները: Գետերի հովիտները հարմար են ճահճակուղբի բուծման համար:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն