Концерн 'БАЙАЗЕТ'

Կոտայք

Կոտայքի մարզը գտնվում է Երևանից դեպի հյուսիս: Նրա տարածքի մեծ մասը անտառներ են: Մարզկենտրոնը Հրազդան քաղաքն է, որի միջով հոսում է նույնանուն գետը:
Մարզի հայտնի քաղաքներից է Արզնին: Այն հայտնի է իր հանքային աղբյուրներով: Այստեղ կառուցված են հանգստյան տներ և առողջարաններ, որոնց հիմնական ուղղվածությունը սիրտ – անոթային հիվանդությունների բուժումն է:
Լայն ճանաչում ունի մարզի մյուս քաղաքը, Ծաղկաձորը, որը հայ մարզիկների օլիմպիական պատրաստվածության կենտրոնն է: Ճոպանուղին ճանապարհորդներին և ակտիվ հանգստի սիրահարներին բարձրացնում է Թեղենիս սարի գագաթը:
Երևանից ոչ հեռու Գառնի գյուղն է, որտեղ պահպանվել է և տուրիստների շատ սիրված վայր է հեթանոսական Գառնի տաճարը (I դ. մ.թ.): Գառնիից 5 կմ հեռավորության վրա, Գողթ գետի կիրճում հիմնադրվել է Գեղարդ եկեղեցին (XI-XIII դդ.), Հայաստանի ամենազարմանալի կառույցներից մեկը: Եկեղեցին ժայռափոր է և եղել է միջնադարյան Հայաստանի լուսավորչական կենտրոններից մեկը: Իսկ այսօր այն դառել է հայտնի ուխտատեղի աշխարհասփյուռ հայերի համար:

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն