Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ  >  Երևան  >  Այգիները և պուրակները

Այգիները և պուրակները

Հանրապետության հրապարակ (քաղաքի կենտրոն)

Այս հրապարակի համանվագը ստեղծվել է Ա. Թամանյանի նախագծով: Ի սկզբանե գծված լինելով շրջանաձև, հետագայում այն ձևափոխվել է և ստացել սեղանաշրջաձև տեսք: Հրապարակի ծավալատարածքային ձևն ապահովում են հինգ շենքեր՝ Կառավարության շենքը, Նախարարությունների շենքը, «Հայաստան» հյուրանոցը, Միությունների և կապի շենքը, ինչպես նաև Թանգարանների համալիրը: Հրապարակի շինարարությունը սկսվել է 1926 թվականին:
Կառավարության շենքը (ճարտարապետ Թամանյան)իրենից ներկայացնում է բազմանկյուն կառույց՝ ներքին բակով: Բազմանկյան մի կողմը ձվաձև է, շքամուտքով և հարում է հրապարակի արևմտյան կողմին: Շենքի նախագիծը շատ լավ մտածված է և հնարավորինս օգտագործելի: Աշխատասենյակները և առանձնախցերը տեղակայված են միջանցքների երկայնքով, շքասենյակները միացնում են միջանցքները և նիստերի դահլիճները՝ ստեղծելով միասնական ֆունկցիոնալ ներքին հարդարանք: Խոր կամարային անցումները, որոնք տեղաբաշխված են շքեղ կիսասյուների վրա, շքասյուներով պատշգամբը, ժամաաշտարակը, գունաստվերների և ծավալների ակտիվ խաղը շենքին ճարտարապետական կոթողի տեսք են տալիս և մեծ դեր են խաղում հրապարակի արտաքին պատկերի ստեղծման մեջ:
Հրապարակի արևմտյան մասում գտնվում է Մինիստրությունների շենքը (ճարտարապետներ Ս. Սաֆարյան, Վ. Արևշատյան, Ռ. Իսրայելյան): Այն իր չափերով, ճարտարապետական հնարանքներով հիանալի ներդաշնակվում է Կառավարության շենքի հետ: Առաջին հարկի խոր պատշգամբը մուտք է հանդիսանում քաղաքի գլխավոր գրախանութի համար:
Հրապարակի ճարտարապետական համալիրի ձևավորումն ավարտվեց 50-ական թվականներին «Արմենիա» հյուրանոցի և Միությունների շենքի և Կապի շենքի վերակառուցմամբ:
Հսկայական կամարներն ընդգծում են այս շենքերի բազմաբնույթ և նուրբ ձևավորումներով յուրահատկությունները: Ընդ որում պահպանված են ճարտարապետական-տարածքային ձևերը, բարձրությունների սահմանափակումները և արդեն կառուցված Կառավարության և վարչական շենքերի մասնատումը: Նման որոշումը հանգեցնում հրապարակի երկու համաչափ մասերի բաժանմանը, ինչն ավելի արտահայտիչ է դարձնում համալիրի ճարտարապետական ամբողջականությունը:
Թանգարանային համալիրի վերականգնումն անհրաժեշտ էր քաղաքաշինական և մեծաքանակ ցուցանմուշների համար նախատեսված հարթակների ստեղծման պատճառներով: Կողային մուտքի վերափոխումը շքամուտքի, հրապարակի կողմից խոր պատշգամբով հսկայական կամարի ստեղծումը և գլխավոր մուտքը միավորեցին համալիրի երկու մասերը և նոր ճարտարապետական հնչեղություն հաղորդեցին շենքին:
Թանգարանային համալիրի առջև գտնվում է շատրվաններով մեծ ջրավազանը, որն ընդգծում է հրապարակի ձվաձևությունը: Ավազանի ջրային հայելու մեջ արտացոլվում են շրջապատող հոյակերտ շինությունները, հզոր շատրվանները և մեծ ջրային մակերեսը զովություն և խոնավություն են ապահովում Երևանի ամռան կիզիչ շոգերին:
Լենինի նախկին արձանից սկսվում է երկուհարյուրմետրանոց զով զբոսայգին, որը սահմանագծվում է Նալբանդյանի և Շահումյանի փողոցներով:
Զբոսայգու կենտրոնում Երևանի 2750-ամյակը խորհրդանշող շատրվաններն են: Կենտրոնում է տեղակայված նաև Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար զոհված հայերի հիշատակին այրվող «Հավերժական կրակը»:
Ճեմայգին ավարտվում է Շահումյանի արձանով: Ուղղանկյունաձև հրապարակը կառուցապատված է հասարակական կառույցներով, որոնցից մեծ մասը մեզ են հասել XIX դարից: Հրապարակի անկյունում, Վազգեն Սարգսյանի փողոցի վրա է գտնվում Արդշինբանկը, իսկ նրան հանդիպակաց, նախկին սովետների շենքը, որտեղ հիմա տեղակայվել է արտասահմանում մեր հայրենակիցների հետ մշակութային կապերի գծով կոմիտեն:
Հրապարակի հյուսիս-արևելքում կանգնեցված է Ստեփան Շահումյանի արձանը, որի հուշարձանա-ճարտարապետական առանձնահատկությունները ներդաշնակվում են հրապարակի արտաքին տեսքի հետ: Այդ վայրում մինչև 1930 թվականը գտնվում էր Ռուսական ռազմական տաճարը, որը կառուցվել էր 19-րդ դարի 90-ական թվականներին, որպես հիշատակ Երևանը և Արևմտյան Հայաստանը թուրքերից և պարսիկներից ազատագրելու համար մղված մարտերում զոհված ռուս զինվորների:

 

«Կասկադ» համալիր

«Կասկադ» ճարտարապետական հուշահամալիրը Ալ. Թամանյանի Հյուսիսային պողոտա կառուցելու մասին մտահղացման սկիզբն է:
Նախագիծն իրականացել է ճարտարապետներ Ջ.Թորոսյանի, Ս.Գյուլզատյանի, Ա.Մխիթարյանի և նախագծողներ Է.Հակոբյանի և Բ.Գեղամյանի համատեղ ջանքերով:
«Կասկադի» կառույցները ներդաշնակորեն համատեղվում են Օպերայի այգու հետ, իսկ նրա հորիզոնական 200 մետրանոց հատվածը սկսվում է Ա. Թամանյանի արձանից: Այդ աստիճանանման համակարգը, որը զարդարված է ծաղկաթմբերով, յուրատեսակ արձաններով և շատրվաններով, անցնում է Քանաքեռի բարձունքով և քաղաքի կենտրոնական մասը միացնում հյուսիսային շրջանների հետ:
8 մետր բարձությամբ շարժասանդուղքները հնարավորություն են տալիս բարձրանալ Երևանի ամենագլխավոր դիտահրապարակը: Առաջին շարժասանդուղքի առաջին աստիճանից մինչև վերջին շարժասանդուղքի վերջին աստիճանի ուղղահայաց բացարձակ երկարությունը 100 մետր է: Ամբողջ կառույցի երկարությունը 500 մետր է, իսկ լայնությունը 50մ: Պուրակի մակարդակին գտնվող նախասրահն անցնելով կարելի է հերթականությամբ ծանոթանալ համալիրի բոլոր 5 հարկերին:
Առաջին հարթակում, բակի տարածքում է գտնվում Գ. Խանջյանի «Վերածնունդ» եռանկարը, որը ստեղծվել է հայկական պատմության կարևոր իրադարձությունների մոտիվներով:
Երկրորդ հարթակում տեղակայված է ժողովրդական առասպելի հերոս Սասունցի Դավթի հարթաքանդակը, որի հեղինակն է քանդակագործ Ա. Հովսեփյանը:
Երրորդ հարթակում ներկայացված է Ա. Կոջոյանի աշխատանքների վրա հիմնված ձեռագործ հայկական գորգը: Այստեղ է գտնվում նաև հայտնի աղավնու արձանը: Երրորդ հարթակը միջնադարյան սանդուղքներ հիշեցնող ոլորապտույտներով փոքրիկ բակ է, որտեղ վեր են խոյանում Անահիտ աստվածուհու արձանը և Չարենցի խոսքերով քանդակը, որոնց հեղինակը քանդակագործ Արա Շիրազն է:
Չորրորդ հարթակում է գտնվում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» հուշարձանային գեղանկարը, որը նախատեսված է եղել Օպերային Թատրոնի համար:
Հինգերորդ հարթակը 15 սյուներից բաղկացած տարածություն է, որը խորհրդանշում է Հայաստանի պատմական անցյալը: Արևային ժամացույցը խորհրդանշում է կյանքի անվերջ ընթացքը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը տեղակայված է Մարշալ Բաղրամյանի պողոտայում՝ Թամանյանի արձանից 250մ հեռավորության վրա:

Ճոպանուղի (Նալբանդյան և Չարենց փողոցներ)

Ճոպանուղին Նորքը միացնում է քաղաքի կենտրոնի հետ: Այդ հետաքրքիր ինժեներական կառույցը հնարավորություն է տվել ավտոմեքենայի հետ համեմատած, 5 անգամ կրճատել ճանապարհի ժամանակը: Ճոպանուղին երկու կանգառ ունի, մեկը Նալբանդյան-Չարենց հատման կետում, մյուսը՝ Նորքի բարձունքում: Կանգառների միջև տարածությունը 540 մետր է: Վագոնն այդ տարածությունն անցնում է 2,5 րոպեում:

Բուսաբանական այգի

Բուսաբանական այգին զբաղեցնում է Նորքի և Զեյթունի բնակելի մասերի միջև ընկած 90 հա տարածքը, որը գտնվում է քաղաքի հյուսիս-արևելյան մասում՝ Երևան-Սևան մայրուղու երկայնքով: Այգին պատկանում է նախալեռնային քարոտ կիսաանապատային գոտուն:
Բուսաբանական այգու ծառերի և թփերի հավաքածուն ունի 1070 տեսակ, որոնց թվում Կովկասի և Ղրիմի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Սիբիրի դենդրոֆլորան: Այստեղ կարող եք տեսնել շագանակատերև կաղնի և Ղրիմի նոճի, վարդակակաչի ծառ, որի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, լեհական հացենի, մանջուրյան ընկուզենի և ճապոնական սոֆորա:
Հավաքածուային տարածքում, պաշտպանված և մշակված հողատարածքում աճեցնում են մոտ 1000 տեսակի բույսեր և ծառեր: Այստեղ է աճում ծառանման լիանան և գեղեցիկ արծաթակարմրավուն տերևներով միրտը: Դրանց հարևանությամբ աճում է ավոկադոն, որը շատ տարածված է Հյուսիսային ամերիկայում, նրա պտուղները սերուցքային կարագի համ ունեն, շատ հարուստ են վիտամիններով և ճարպերով: Խոլորձների տարրատեսակները զարմացնում են իրենց անսովոր տեսքով և դյութիչ բույրով:
Վարդերի հավաքածուն ունի առավել 300 տեսակ: Մուգ կարմիր «Արքայադուստր դը Բեարն», մետաքս հիշեցնող արծաթավարդագույն ծաղիկներով «Լյա Ֆրանս», ճերմակ և շատ հաճելի հոտով «Իվոննա Ռաբյե» և վերջապես «Զոնդեր-Մելդունգ» թանկարժեք տեսակը:
Բուսաբանական այգի այցելող բուսաբանների տրամադրության տակ է Հայաստանի ԳԱ Բուսաբանական այգու տարածքում գործող և 28 000 գիրք ունեցող գրադարանը: Այստեղ ներկայացված է Հայաստանի բուսական աշխարհը, բույսերի համակարգումը, գեոբուսաբանությունը, բիոքիմիան լուսաբանող հարուստ գրականություն: Սերմերի լաբորատորիան Հայաստանի բուսական աշխարհի սերմերի մեծ տեսականի է առաջարկում: Լաբորատորիան կապ է պաշտպանում այլ պետությունների բուսաբանական հաստատությունների հետ:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն