Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ  >  Երևան  >  սրճարաններ, ռեստորաններ

Սրճարաններ, ռեստորաններ

Հայերը իսկական համեղ կերակուրների սիրահարներ են: Նրանք գիտեն ուտելիքի արժեքը, քանի որ համարում են, որ սնունդն Աստծո պարգև է: Ուստի զարմանալի չէ, որ Երևանում կարելի է գտնել ցանկացած ճաշակի ռեստորաններ, որոնք կարող են բավարարել ամենաքմահաճ այցելուի պահանջները:
Քանի որ արևելքը դարերից ի վեր սերտ կապ ունի Հայաստանի հետ, տարօրինակ կլիներ, եթե Երևանում արևելյան խոհանոց չլիներ:
Ու այստեղ ոչ թե ուղղակի արևելյան խոհանոցի առանձին ճաշատեսակներ կարող եք համտեսել, այլ այցելել հենց «Արևելյան խոհանոց», որի մասնաճյուղերը գտնվում են Կոմիտասի և Մոսկովյան փողոցների վրա: Իսկ եթե կամենում եք արևելյան պորտապար վայելել, ապա իսկական արաբական գեղեցկուհիները կպարեն Ձեզ համար իսկական արաբական ռեստորանում, որը գտնվում է Հանրապետության հրապարակի վրա:
Ռուսաստանից ժամանած հյուրերը ռուսական ճաշատեսակներ կարող են համտեսել Բաղրամյան պողոտայի վրա գտնվող «Տրակտիր» հյուրանոցում:
Եթե Ձեզ թվում է, որ Երևանում հնդկական խոհանոց չեք գտնի, ապա չարաչար սխալվում եք: Այն տեղակայված է Երևանի հենց կենտրոնում: Իրանական ռեստորանները երկուսն են, մեկը՝ կենտրոնում է, իսկ մյուսը՝ քաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկում, Կիևյան կամրջի հենց սկզբում:
Հրազդան գետի ափին, հենց կիրճում սփռված է «Զանգու» ռեստորանը, որը հայտնի է իր փոքր գազանանոցով: Աննկարագրելի տպավորություն կստանաք, երբ հայտնվեք այնտեղ:
Իհարկե մեր քաղաք այցելողներին նախ և առաջ պետք է հրավիրել այնպիսի ռեստորաններ, որտեղ նրանք կհիանան հայկական ուտեստներով, սակայն որպեսզի վայելեն հայկական ողջ յուրահատուկ գունեղությունը, պետք է լինել «Ձորագյուղ» ռեստորանային համալիրում, որտեղ նրանք կվայելեն ոչ միայն խոհանոցի հրաշքները, այլ նաև ի սրտե կուրախանան:
Իսկ արևելյան լահմաջոյի իրական գնահատողներին խորհուրդ ենք տալիս այցելել Թումանյան փողոցի վրա գտնվող «Մեր բակը» հարմարավետ վայր:
Իհարկե, էլ որտե՞ղ Դուք կհանդիպեք Խորովածի փողոցի, ուր ամեն քայլափոխի խորովածի ախորժալի բույր է, այնպես, որ նույնիսկ կուշտ ստամոքսը Ձեզ չի փրկի համեղ խորոված համտեսելու գայթակղությունից: Այնպես որ, Հայաստան այցելելուց հետո Ձեզ սպասվում է կերակրից խիստ վերապահումներ, քանի որ այստեղ Ձեզ ամեն քայլափոխի հյուրասիրություն է սպասվում: Այսպիսին են մեր ավանդույթները:
Եթե ցանկանում եք մեղմ երեկո անցկացնել ջազի կախարդիչ նոտաների ներքո, ապա «Առագաստ» սրճարանից հարմարավետ անկյուն դժվար է պատկերացնել: Այն երեկոյան ժամերին դառնում է քաղաքի հայտնի երաժիշտների և դերասանների հավաքատեղի, բացի այդ համարվում է նաև արտասահմանյան դիվանագիտական գործակալությունների աշխատակիցների նախընտրած սրճարանը:
Այ Լեոնի (Թումանյան 40)

Այս ռեստորանում Դուք կզգաք իսկական իտալական խոհանոցի համն ու հոտը, կվայելեք իտալական ճաշատեսակներ ու տարբեր տեսակի աղանդերներ, որոնց բաղադրությունն ու տեսականին պարբերաբար թարմացվում է: Պարտադիր չէ լինել Իտալիայում, որպեսզի համտեսեք իտալացի խոհարարների հրաշագործ ձեռքերով պատրաստված ուտեստները:
Ամրոց (Անտառյան 122)

Հրաշալի ազգային խոհանոցով մեծ ռետորան: Հարմար տեղակայված լինելով Արարատ լեռան հովանու ներքո, ռետորանը համատեղել է յուրահատուկ ընտանեկան բաղադրատոմսերն ու հաճելի մթնոլորտը: Կենդանի հնչողությամբ ճաշակով երաժշտություն ողջ օրը: Եթե ցանկանում եք ականատես լինել իսկական հայկական խորովածի պատրաստման գործընթացին, ապա շեֆ-խոհարարը պատրաստակամորեն Ձեզ կտրամադրի իր ժամանակը:
Առագաստ(Իսահակյան 41)

Սրճարան-ռեստորան Առագաստն առաջարկում է հայկական, վրացական, ռուսական և եվրոպական խոհանոցի ուտեստներ: Առագաստ սրճարան-ռեստորանը ամենահաճախելի վայրն է Երևանում: Ասում են, որ ամենալավ ջազ երաժշտությունը Երևանում կարելի է վայելել այստեղ:



Հայասա-Կիլիկիա ռեստորան(Հանրապետության 78)

Հայասայում կարող եք Ձեզ զգալ հին Հայաստանում, լսել ավանդական հայկական ազգային երաժշտություն և վայելել հայկական խոհանոցի համեղ ճաշատեսակները:
Բրավո

«Բրավո» ռեստորան-սրճարանն առաջարկում է հայկական, արևելյան և ճապոնական խոհանոցները: Կենդանի երաժշտությունն ամբողջացնում է ռեստորանի հրաշալի մթնոլորտը, լույսով և կրքով լցնելով նրա յուրաքանչյուր անկյուն: Եթե ցանկանանք երկու բառով նկարագրել այս ռեստորանը, ապա կարելի է այն անվանել «Հրաշքների երկիր»: Յուրաքանչյուր դահլիճ թելադրում է իր մթնոլորտը: Կարող եք ընտրել Ձեր ժամանցի վայրը ըստ տրամադրության՝ հայկական գյուղական, ջազի, կամ էլ Արևադարձային..
Արմա

Արմա ռետորանը ներկայանում է ազգային և միջազգային խոհանոցի լավագույն առանձնահատկություններով: Արման շատ հարմար ճաշելու ռեստորան է հիանալի ճաշատեսակներով և բարեհաճ մթնոլորտով Ձեր հյուրերի համար: Այցելուները երեկոյան ներկա կլինեն կենդանի երաժշտությամբ ուրախ համերգների: Ռեստորանը հանդիպումների և ճաշկերույթների համար իդեալական վայր է:
Կովկաս պանդոկ

Կովկաս պանդոկը ավադական կովկասյան խոհանոցը ներկայացնող հիանալի ռեստորան է, որի այցելուները կվայելեն հրաշալի ուտելիքները հայկական կենդանի քյամանչայի, դուդուկի և սրնգի դյութիչ երաժշտության ներքո: Դահլիճների ձևավորումը տեղափոխում է հին Թիֆլիս և հին Երևան: Այստեղ Դուք հաճույքով կհամտեսեք հայկական, վրացական և կովկասյան ազգային ավանդական ճաշատեսակներ, սկսած թոնրի խորովածից մինչ տարբեր տեսակի խաչապուրիներն ու քաղցրեղենները: Հաճախորդները հնարավորություն ունեն սեփական ձեռքով բռնած ձուկ վայելել, որոնք աճեցվում են հենց տեղում: Պանդոկն առաջարկում է գինիների լայն տեսականի:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն