Концерн 'БАЙАЗЕТ'

Գեղարքունիք

Գեղարքունիքի մարզը գտնվում է Հայաստանի արևելյան մասում: Կենտրոնը Գավառ քաղաքն է, որը համարվում է Հայաստանի կարևոր արդյունաբերական կենտրոններից մեկը: Այն տեղակայված է Գեղամա լեռների ստորոտին: Մարզի կենտրոնական մասում է գտնվում Սևանա լիճը: Լճի անվանումը գալիս է ուրարտական ժամանակներից: Հնագույն ժամանակներում լիճն անվանվել է Գեղամա ծով: Սևանը համարվում է աշխարհի ամենամեծ լեռնային քաղցրահամ լճերից մեկը: Սևանի ափին կառուցված են ժամանակակից շատ հյուրանոցներ, հանգստյան տներ և ժամանցի այլ վայրեր:
Մարզը հարուստ է պատմա-մշակութային շատ հուշարձաններով: Լճաշեն հնագույն բնակավայրի պեղումները և գտածո իրերը վերաբերվում են մ.թ.ա. III-II հազարամյակներին:
Անհնարին է պատկերացնել Սևանը առանց Սևանավանքի, որը կառուցվել է թերակղզում 784 թվականին: Գլխավոր մայրուղուց ձախ գտնվում է Այրիվանք եկեղեցին, հայ ճարտարապետության պայծառ օրինակը, որը հիանալի ներդաշնակվում է շրջակա բնապատկերի հետ: Գավառի հյուսիս – արևելքում է գտնվում Նորադուզը, որը հռչակված է իր խաչքարերի հավաքածուով V մինչև XX դդ: Մաստրիկյան աշխարհը հայտնի է իր ոսկե նիզակներով, որոնք պատրաստվում են անհիշելի ժամանակներից ի վեր, իսկ հայ ոսկերիչների համբավը հայտնի է ողջ աշխարհում:

 

Սևանա լիճ


Սևանա լիճը առաջացել է երկրագնդի ձևավորման քառորդ ժամանակաշրջանում, հրաբխային գործունեությունից: Գեղամա լեռնապարի հնագույն գետի հունը լավայի ժայթքումից լճացել է և ստացված բաժականման տարածքը սկսել է լցվել հարևան լեռներից եկող ձնհալի ջրերով, իսկ ավելի ուշ նաև գետի ջրով: Ջրի դարավոր պաշարները դուրս գալու ելք են գտել և հոսել դեպի Հրազդան գետի հովիտը:
Դժվար է նկարագրել Սևանա լճի գեղեցկությունը: Այն տեսնել է պետք: Շատ ճանապարհորդներ հատուկ գալիս են Հայաստան, որպեսզի հիանան Սևանի գեղեցկությամբ և նազանքով, շնչեն սարերի բյուրեղյա մաքուր օդը, ճաշակեն Սևանա լճի ջրերում ապրող անմահական իշխան ձուկը և հիանան կրակոտ մայրամուտներով:
Անցյալ դարի 30-ական թվականներին կառավարությունը որոշում է Սևանի դարավոր ջրի պաշարները օգտագործել հիդրոէներգետիկայի ոլորտում և ջրամատակարարման և ոռոգման համար: Ցամաքեցվում է Մեծ Սևանը: Երբեմնի կղզին վեր է ածվում թերակղզու: Սակայն հետագա ցամաքեցումը կանխվում է և 1981 թվականին սկսվում է Արփա և Եղեգիս գետերի ջրերով Սևանի մատակարարումը: Այդ նպատակներով կառուցվում է Արփա-Սևան թունելը և Ջերմուկից ոչ հեռու գտնվող ջրամբարը:
Այսօր շարունակվում է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման գործընթացը: Այժմյան Սևանն իրենից ներկայացնում է ժամանակակից հյուրանոցներով, հանգստյան տներով և միջազգային չափանիշներին համապատասխանող լողափերով հիանալի ժամանցի վայր, որը բավականին գրավիչ է Հայաստան ժամանած հյուրերի, ինչպես նաև տեղի ազգաբնակչության համար:

 

Քաղաք Սևան


Սևան քաղաքը փռված է լճի հյուսիս – արևմտյան ափին, հնագույն գետի հունի և լճի միջև ընկած բարձրավանդակի վրա: Պատմական քաղաքը ունեցել է 1-2 հարկանի տներ և եղել է ծովափնյա հանգստավայր: Ժամանակակից քաղաքը իրենից ներկայացնում է կենտրոնի շուրջը համախմբված ոչ բարձրահարկ շենքերի հոծ ամֆիթատրոն, իր վարչական և մշակութային կառույցներով և քաղաքային այգով:
Քաղաքի ամառային ակտիվ կյանքը, երբ այն դառնում է զանգվածային տուրիզմի կենտրոն, հակադրվում է ցրտաշունչ ձմեռվա մելանխոլիկ ռիթմին, երբ Սևանա լիճը սառցապատվում է և փչում են արևմտյան սառը քամիները:

 

Լճաշեն


Լճաշեն գյուղից հարավ – արևմուտք, ափամերձ ոչ բարձր բլրի վրա սփռված են ուրարտական ամրոցի ավերակները: Արտաքին պարիսպները, ջրի մոտ իջնելով, հատում են ափը, դրանով պարզ դարձնելով Լճաշենի ամրոցի ռազմավարական կարևոր նշանակությունը: Այն խոչընդոտ էր հանդիսանում հյուսիսից արևմտյան ափ հասնելու ճանապարհին: Այդ ամրոցի կառուցման ճշգրիտ ժամկետը գտնելու փորձերը հնագետներին բերել են մ. թ. ա. VII դար: Քարերից մեկի վրա հայտնաբերվել են սեպագեր, որոնք պատկանել են Մենուայի որդի Արգիշտի I թագավորին:
Հնությունների սիրահարներին Սևանա աշխարհում լայն հնարավորություններ ունեն հետազոտել հայկական խաչքարերը, սկսած բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող միջնադարյան օրինակներից, մինչև ավելի վաղ ժամանակաշրջանի, բայց ոչ պակաս հետաքրքիր խաչքարերը: Հռչակավոր և խաչքարերով հարուստ է Գեղարքունիքի մարզի հարավային մասը և Նորադուզը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն