Концерн 'БАЙАЗЕТ'

Լոռի

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիս- արևելյան մասում: Կենտրոնը Վանաձոր քաղաքն է: Եղանակը մեղմ է: Լոռի – Փամբակի լեռնաշղթան արգեք է հանդիսանում հյուսիսից փչող քամիների համար: Մարզը հարուստ է գործող եկեղեցիներով և պատմա-մշակութային հուշարձաններով: Հայտնի է Խորանակերտ եկեղեցական համալիրը:

Ալավերդի քաղաքի բարձրադիր գոտում, Դեբեդ գետի ափին է գտնվում Սանահին գյուղը:
Գյուղը հիմնական ճանապարհին է միանում 1192 թվականին կառուցված կամրջով: Դա ինժեներական մտքի ամենափայլուն դրսևորումներից է, որը պահպանվել և գործում է մինչ օրս: Սանահինի տարածքում հիմնադրվել է Սանահինի եկեղեցական համալիրը: Նրանից 5 կմ հեռավորության վրա վանական համալիր Հաղպատն է: Այս եկեղեցական համալիրները հնուց ի վեր եղել են լուսավորչական կենտրոններ: Գործել են գրադարաններ, տպագրատներ և դպրոցներ:
Մարզի տարածքով հոսում են Փամբակ, Ձորագետ, Դեբեդ և Աղստև գետերը: Մարզը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով: Ունի մրգատու հողեր, լճեր և աղբյուրներ:

 

Վանաձոր (Կիրովական )


Փամբակ գետի բարձրադիր հարթակի վրա հպարտ կանգնած է Լոռվա գեղեցկուհի Վանաձոր քաղաքը: Վարդագույն տուֆից կառուցված շենքերը բնականոն լրացվում և գեղատեսիլ համադրվում են լայնատերև անտառի հետ:
Քաղաքը մասամբ ավիրվել է 1988 թվականի երկրաշարժից, բայց բազում հայ բարերարների ներդրումների շնորհիվ կամաց-կամաց ոտքի է կանգնում և վերականգնում երբեմնի հրաշագեղ տեսքը:
Վանաձորը կառուցվել է հնագույն բնակավայրերի տեղում: Թագավորանիստ բլրի պեղումները ցույց են տվել, որ այստեղ մարդը բնակվել է մ.թ.ա. III հազարամյակում:
Հետագայում Վանաձորը դառնում է հայ ազնվականների ամառային հանգստավայր: Իսկ այսօր երբեմնի փոքր քաղաքը տարածվում է սարերի ստորոտին և շատ հմայիչ է ճանապարհորդություն սիրողների համար: Քաղաքը հայտնի է նաև իր առողջարաններով և հանգստյան տներով: Վանաձոր այցելողները կարող են ոչ միայն հանգստանալ, այլ նաև վերականգնել իրենց առողջությունը:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն