Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ  >  Երևան  >  Թատրոններ

Երևանի թատրոնները

Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնը բացվել է 1937 թվականին:
Առաջին դերասանները հրավիրված են եղել Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Թբիլիսիից և Բաքվից: Թատրոնը ներկայացնում է ռուս դասական և ժամանակակից ներկայացումներ, հայ և արտասահմանյան գրողների աշխատանքներ և երեխաների համար նախատեսված ներկայացումներ: Խաղացանկի մեջ մտնում են Գրիբոեդովի «Խելքից պատուհասը», Շանթի «Պաշարված ամրոցի արքայադուստրը», Իշխանյանի «Կիլիկիո արքան», Օստրովսկու «Ամպրոպը»:

Թատրոն «Մետրո»
«Մետրո» թատրոնը հիմնադրվել է 1992 թվականին: Նրա խաղացանկում են Պանիլովի «Տոպազը», Քոչարյանի «Հյուրը», Կալինովի «Կենդանին Լուսնի վրա», Մանիրի «Փարիզը վտանգների քաղաք», Սարտրի «Քարերը հավաքելու ժամանակ», ինչպես նաև մեծանուն գրող Թումանյանի ստեղծագործությունների վրա հիմնված ներկայացումներ:

 

Խամաճիկների Պետական Թատրոն
Խամաճիկների Պետական Թատրոնը հիմնադրվել է 1987 թվականին: Տաղանդավոր տնօրենի և նկարիչների շնորհիվ ստեղծվեցին բազում ներկայցումներ՝ «Կիկոսի մահը», «Խոսող ձկնիկը», «Տերն ու ծառան», «Մկների ժողովը», «Իսկական ընկերը»:

 

Պետական կամերային Երաժշտական թատրոն
Թատրոնը հիմնադրվել է 1997 թվականին: Ներկայացումները հիմնականում երաժշտական ողբերգություն և երաժշտական կատակերգություն ժանրերի մեջ են: Խաղացանկն է՝ «Նոտր Դամ», երաժշտական ողբերգություն «Բերնարի աղջիկը», ինչպես նաև Վեբերի երաժշտությամբ՝ «Կատուները», «Կիկոս» օպերան:

Հայ երգի թատրոն
Թատրոնը հիմնադրվել է 1994 թվականին: Խաղացանկը պարունակում է Հայաստանի հայտնի փոփ աստղերի թատերական ներկայացումներն ու համերգները: Հիմնադրման օրից թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ջանքերով շատ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ են կայացել:
Երևանի Պետական Պատանի հանդիսատեսի թատրոն
Երևանի Պետական Պատանի հանդիսատեսի թատրոնը իր վարագույրն է բացել 1929 թվականին: Ներկայումս Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացնում է հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններ, որպիսիք են՝ Շեքսպիրը, Շիլլերը, Գոլդոնին, Օստրովսկին, Սալտիկով-Շեդրինը, Սոֆոկլեսը:


Կամերային թատրոն
Թատրոնի ոճը կատակերգական է: Երևանի Պետական Կամերային թատրոնը ստեղծվել է 1982 թվականին: Նրա դերասանները ոչ պրոֆեսիոնալ դերասաններ-փորձարարներ են:
Խաղացանկը ներառում է ամբողջ աշխարհին հայտնի ավանդական ներկայացումներ, Շեքսպիրի «Համլետը», «Տիտանիկը՝ հայավարի», և այլն:
 

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական Թատրոն

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը, որը հիմնվել է 1922 թվականին, համարվում է այժմյան Հայաստանի ամենահին թատրոնը:
Նրա հիմնադիր Սունդուկյանի և իր հերոս Պեպոյի արձանները ողջունում են այցելուներին հենց մուտքի մոտ: Սունդուկյանի թատրոնի բեմում են խաղացել լեգենդար դերասաններ Աճեմյանը, Վ. Փափազյանը, Հ. Ղափլանյանը, Հ. Ներսիսյանը, Հասմիկը, Ա. Ոսկանյանը:
Այսօր թատրոնը հանդիսատեսին է ներկայացնում ինչպես հայ ազգային, այնպես էլ արտասահմանյան ներկայացումներ:
 

Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականին: Ընթացիկ խաղացանկն այսօր բավարարում է թե՛ մանուկների և թե՛ մեծահասակների պահանջները: Նրա ցանկի մեջ են Թումանյանի պատմվածքների և հեքիաթների հիման վրա ստեղծված ներկայացումները, որպիսիք են «Շունն ու կատուն», «Որսորդ ախպերը», «Աքաղաղը»: Բեմադրվում են նաև Գրիմ Եղբայրների « Երաժիշտները՝ ցանկությանն ընդդեմ», Աղայանի «Անահիտը» և այլն:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն