Концерн 'БАЙАЗЕТ'

Արարատ

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի արևմուտքում, մայրաքաղաքից դեպի հարավ: Կենտրոնն Արտաշատ քաղաքն է: Արարատի մարզն իր մեջ ներառում է նախկին Արարատի, Արտաշատի և Մասիսի վարչական շրջանները: Գլխավոր մայրուղին անցնում է մարզի ամբողջ տարածքով, Արաքս գետի ձախ ափով: Ողջ ճանապարհի երկայնքով անցնողին ուղեկցում է Արարատ լեռը, որն Աստվածաշնչում նշվում է որպես Նոյի հանգրվան, այն մեծ նշանակություն ունի աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի համար: Արարատ լեռը հայերի համար սրբազան Մասիսն է ,որի մասին հորինվել են բազում առասպելներ, իսկ հայ պոետները իրենց ամենագեղեցիկ տողերով փառաբանել են նվիրական լեռը:

Մարզի հյուսիսում սարերը պատված են խոսրովյան անտառներով: Դրանք արհեստական աճեցրած անտառներ են: Այսօր դա ազգային պուրակի տարածքն է, որը հսկվում է պետության կողմից: Մարզկենտրոնը տեղակայված է պատմական Հայաստանի հյուսիսում և համաձայն գրավոր աղբյուրներին և պեղումների արդյունքներին, համարվել է հելլենիստական մշակույթի խոշորագույն կենտրոնը, որը գոյատևել է մինչև մ.թ.ա. 370 թվականը:
Այստեղ, բացի Արտաշատից, գտվում է նաև մյուս հայկական հնագույն մայրաքաղաքը, Դվինը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 332-338 թթ.:
Մարզը հարուստ է պատմական հուշարձաններով- Աղդոց վանքը (XIII դ), Հավուց Թառը (X-XVIII դդ),Շենաց վանքը (VI-XV դ), Կաքավաբերդի ամրոցը (IV-XIIդ): Հովեկները հնարավորություն ունեն հետաքրքիր զբոսանքներ կազմակերպել, հիանալ բնությունով, ձուկ որսալ:


Արտաշատ


Արտաշատ քաղաքը հիմնվել է հայկական հողերի միավորող Արտաշես արքայի կողմից: Նրա հիմնադրումը վերագրվում է մ.թ.ա. II դարի 90-ական թվականներին և մինչև մ.թ. IV դար այն եղել է Հայաստանի մայրաքաղաքը: Ըստ հնագույն պատմաբանների նշումների, հին Արտաշատ քաղաքը գտնվել է Արաքս գետի ձախ ափին, այնտեղ, որտեղ Մեծամոր գետը լցվում է Արաքս:
Ըստ հավաստի տվյալների, Արտաշատը կառուցվել է այդ տարածք տեղափոխված բնակիչների օգնությամբ: Նրանց տրամադրվող զեղջերը հեշտացնում էին քաղաքի կառուցապատումն ու բարեկարգումը: Այդ սովորույթը լայնորեն տարածված էր հելլենիստական աշխարհում:
Քաղաքի պեղումների շնորհիվ բացահայտվել է նրա ամրացված մասը, որը տեղակայված էր ինը բլուրների վրա: Հունա-հռոմեական աղբյուրները պատմում են արքայական պալատի մասին, որը գտնվել է բլրի վրա: Ըստ երևույթին, խոսքը գնում է այն բլրի մասին, որի վրա հետագայում կառուցվում է Խոր Վիրապ եկեղեցական համալիրը: Մինչև հիմա պարզ չէ Արտաշատում թատրոնի շենքի գոյության մասին հարցը: Միայն պեղումները կարող են ապացուցել, որ գոյություն է ունեցել թատրոնի շենք, իսկ մինչ այժմ եղած տվյալները հավաստիացնում են, որ ներկայացումները կատարվել են արքայական պալատում:
Ըստ Պլուտարքոսի «Հայկական Կարթագեն» անունը կրող խոշոր, հարուստ քաղաքի փառքը շարունակում է ուղեկցել Արտաշատին, մինչև Հռոմեական զորավար Կորբուլոնը 59 թվականին հիմնահատակ է անում այն, այնուհետև Տրդատ թագավորը Ներոնի տրամադրած միջոցներով և աշխատուժով , 77 թվականին վերականգնում է քաղաքը:
Քանի որ Արտաշատը գտնվում էր Մեծ Մետաքսե ճանապարհի վրա, նրա տնտեսության և մշակույթի զարգացումն ու ծաղկումը անխուսափելի էին և կրում էին բնականոն ընթացք :
II դարում Արտաշատը կարևոր կետ էր Մետաքսե ճանապարհի վրա: Ըստ պատմաբանների, առևտուրը Մետաքսե ճանապարհին կատարվում էր երեք տեղանքներում, որոնցից մեկը Արտաշատն էր:Այստեղ, արքայական պալատի բլրի ստորոտին, կառուցվել է մաքսատուն, որտեղ տուրք էր գանձվում Մետաքսե ճանապարհով անցնող առևտրականներից:
IV դարում պարսից թագավոր Շապուհ II ավիրում է Արտաշատը և նրա բնակչությանը գերության տանում: Քաղաքն այլևս չի վերականգնվում և երբեմնի հզոր մայրաքաղաքից վեր է ածվում փոքրիկ գյուղական բնակավայրի:

 


Դվին


Դվինը հայտնի միջնադարյան հայկական քաղաք է, որը IV դարից, երբ Խոսրով Արշակունին արքունիքը տեղափոխեց այստեղ, եղել է մայրաքաղաք: Մինչև XIII դարի 30-ականները այն մնում է Հայաստանի մայրաքաղաքը: Այդ ժամանակ Լենկ Թեմուրն արշավում է Հայաստանի վրա, ավիրում Դվինը: Դրանից հետո քաղաքը չի վերականգնվում և նրա տարածքում առաջանում են փոքր գյուղական համայնքներ:
  V դարում այստեղ է տեղափոխվում նաև Կաթողիկոսի նստավայրը: Կառուցվում է Սբ.Գրիգոր տաճարը: Քաղաքն աստիճանաբար դառնում է ազնվականների և արքունիքի նստավայր և սկսում է տնտեսապես և մշակութային զարգացում ապրել: Դվինի տարածքը 400 հա է:
Դվինի ոչ մի կառույց չի հասել մինչև մեր օրերը և նրա մասին պատկերացումներ են կազմվում միայն պեղուների արդյունքներից ելնելով:
Դվինը հայտնի է եղել իր արհեստավորներով: Նրանց գործունեության ուղղությունները տարբեր են. գորգեր և ժանյակներ, մետաքսե իրեր, ոսկերչական զարդեր, պղնձե իրեր և այլն: Առևտուրն այստեղ զբաղեցնում էր իր ուրույն տեղը:
Դվինի տարածքում հայտնաբերված պեղումերը հավաքվել են և ստեղծվել է հետաքրքիր թանգարանային համալիր:

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն