Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Սրճարան և ռեստորան  >  Լուսանկարներ  >  Շոու ծրագրեր

Շոու ծրագրեր

«ԲԱՅԱԶԵՏ» սրճարանն ու ռեստորանը արևային Հայաստանի փոքրիկ անկյունն է մեր քաղաքում: Ռեստորանի արևելյան գունագեղությունը լայն հնարավորություն է տալիս ավանդական տոները դարձնել առավել հետաքրքիր ու բազմաբովանդակ: Ռեստորանն ու սրճարանն առաջարկում են Հայաստանից հրավիրված հմուտ խոհարարների ձեռքերով պատրաստված ազգային խոհանոցի լավագույն ուտեստներ, ապրանքանշային կոնյակների և գինիների հավաքածու, ինչպես նաև զանազան շոու ծրագրեր:

Ռեստորանի տարածքը բաղկացած է մի քանի դահլիճներից, որոնցում հարմարավետ տեղավորվում են մոտ 150 հոգի:

«ԲԱՅԱԶԵՏ» ռեստորանը իր հաճախորդներին առաջարկում է ուրախ ժամանցային ծրագրեր: Ձեզ համար յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 21.00 - ից մինչ առավոտ շոու ծրագիր և պարեր 80 - ականների հիթերի ներքո: Ժամանցային ծրագիրը ներառում է երգ- երաժշտություն, պարեր: Սպասում ենք Ձեզ «ԲԱՅԱԶԵՏ» սրճարանում և ռեստորանում: Սեղանիկ կարող եք պատվիրել, զանգահարելով +7 (342) 244 - 2233, 202 - 6262 քաղաքային հեռախոսահամարին, կամ էլ էլէկտրոնային cafe@bayazet.ru. հասցեով:

 

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն