Բ Ա Յ Ա Զ Ե Տ
1877 թ. հունիսի 6 - ին քաղաք - ամրոց ԲԱՅԱԶԵՏԻ պատերը ցնցվեցին օսմանների հուժկու հարվածներից: Բայց քաղաքը կանգուն մնաց: Կանգուն մնաց, որպեսզի ցույց տա հայ և ռուս ժողովուրդների միահամուռ ուժն ու ոգու տոկունությունը: Կանգունմնաց, որպեսզի փրկի բնաջնջումից հայմշակույթի դարերի խորքիցեկողգոհարները: ԲԱՅԱԶԵՏ քաղաք - ամրոցը դարձել է մեր տարբերանշանը, քանի որ մենք հոգում ենք հայ մշակույթի պահպանման մասին և ցանկանում ենք հասցնել նրա անգին գանձերը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է անհիշելի ժամանակներից եկած և մինչև օրս պահպանված նրա պատմամշակութային հզոր ժառանգությունը: ԲԱՅԱԶԵՏԻ գործունեության կազմակերպման բացառիկ ձևը հնարավորություն է տալիս մեզ իրականացնել հայ մշակույթի համակարգված առաջխաղացումը Պերմի Երկրամասում:
ԲԱՅԱԶԵՏը իրգործունեությունը սկսել է 2005 թ. փետրվարի 1 - ին: Մինչ կոնցեռնի պաշտոնական բացումը անցենկացվել Պերմի և Երկրամասի շուկային ման կազմակերպություններով հագեցվածության վելուծությանը ուղղված աշխատանքներ: Ստացված տվյալների հիման վրա որոշվել է իրականացնել մի շարք նախագծեր, որոնք կունենային պահանջարկ ու հետաքրքիր կլինեին մեր քաղաքի բնակիչներին:
Այս օր մեր ԲԱՅԱԶԵՏԻ գործունեությունը միավորում է այնպիսի ուղղություններ, որպիսիք են՝ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, շինարարություն և վերանորոգում, պատերի գեղարվեստական նախշազարդում, ճարտարապետական և բնապատկերային ոճավորում և ձևավորում, ՏՈՒՐԻԶՄԸ Հայաստանում, ռեստորանային, խաղատնային և շոուբիզնես, Հայաստանի մասին տեղեկատվականնյութերի և հուշանվերների տարածմանը ուղղված գործունեություն:
Մեր նպատակը ոչ միայն բոլոր ցանկացողներին Հայաստանի կուլտուրայի և մշակույթի հետ ծանոթացնելն է, այլ նաև նրանց մեր ռեսուրսներից օգտվելու լայն հնարավորություն տալը: Այդ նպատակով էլ առաջարկում ենք առավելագույն և մատչելի գներ մեր բոլոր ծառայությունների համար: |
ՇնորհակալագրերԼուրեր ՀայաստանիցՀնդկաստանում գիտնականները հաշվարկել են մոտ 4000 հայկական հուշարձաններ29.11.2013 23:00 2011 թվականի փետրվարի 8 - ից սկսած «Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի» աշխատակիցները, Սամվե Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են Հնդկաստանի այն բնակավայրերը, որտեղ ի վերուստ հայ բնակչություն է եղել: Հայկական գրադարանը հրաժարվում է հանձնել «Դոկտոր Մահի» նկարած 17 նկարները19.12.2012 23:00 Հայկական գրադարանն ու Ամերիկյան թանգարանը հրաժարվում են հանձնել հայտնի բժիշկ Ջեք Կևորկյանի - «Դոկտոր Մահի» նկարած կտավները: Կտավները նկարված են Կևորկյանի արյունով: Դրանք և նրա անձնական իրերի որոշ մասը աճուրդի են դրվելու Նյու Յորքում: Շնորհակալագրեր |
||
Սրճարան և ռեստորան![]() |
Արտադրամաս![]() |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ![]() |
Հայաստանի պատմություն![]() |
Սրճարան և ռեստորան | Արտադրամաս | Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ | Հայաստանի պատմություն | ||
ԲԱՅԱԶԵՏ ռեստորանում և սրճարանում Դուք կարող եք ոչ միայն համեղ ճաշել կամ ընթրել, այլ նաև լավ ժամանց անց կացնել: Ձեզ կհիացնեն ոչ միայն հայկական ուտեստների բազմազանությունն ու յուրահատկությունը, այլ նաև եվրոպական խոհանոցի ուտեստները, որոնք պատրաստված են մեր խոհարարների փորձառու և հմուտ ձեռքերով: Ձեր փոքրիկներն ըստ արժանվույն կգնահատեն ռեստորանի քաղցր ճաշացանկը - հայկական փքաբլիթներ, փախլավա, անուշեղեն և այլն:. ԲԱՅԱԶԵՏ ռեստորանում և սրճարանում Դուք կարող եք նաև կազմակերպել զանկացած տոնակատարություն, հարսանիք կամ երեխայի ծննդյան օր, իսկ մեր զվարճալի ծրագրերը Ձեր տոնը կդարձնեն հիրավի վառ և անմոռանալի: |
|||||
«ԲԱՅԱԶԵՏ» արտադրամասն արտադրում է բարձրորակ արհեստական քար, որը կարելի է օգտագործել ինչպես արտաքին երեսապատման, այնպես էլ գրասենյակների և բնակելի տների ներքին հարդարման համար: Արհեստական քարի առավելությունը կայանում է նրանում, որ այն շատ կարծր է, օգտագործման համար բավականին հարմար և ունի բնական քարին հատուկ գեղեցկություն և հմայք: Իսկ գույների հարուստ տեսականին օգնում է առանց դժվարության ընտրել զանկացած հարդարանքին հարմար քարի տարբերակ: |
|||||
«ԲԱՅԱԶԵՏ» տուրիստական գործակալությունը զբաղվում է դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր տուրիստական ճանապարհորդությունների կազմակերպմամբ և իրականացմամբ: Մենք միշտ հետազոտում ենք երկրի ճանապարհորդական շուկան, որպեսզի մեր հիմնական և հնարավոր հաճախորդներին առաջարկենք հաճելի շրջագայություններ, որոնք կբավարարեն նույնիսկ ամենաբարձրաճաշակ հաճախորդի բոլոր պահանջները: Իմացողական հանգստի սիրահարներին մենք առաջարկում ենք հետաքրքրաշարժ շրջագայություններ Հայաստանի պատմա - մշակութային հուշարձաններով, իսկ առողջությունն ամրապնդել կամեցողներին - հանքային ջրերով հարուստ ամենալավ հանգստավայրերը, որտեղ ոչ միայն առողջական խնդիրներից կազատվեք, այլ նաև կստանաք անմոռանալի տպավորություններ: Բացահայտեք Ձեզ համար Հայաստանի բազմադարյան հմայքը «ԲԱՅԱԶԵՏ» տուրիստական գործակալության հետ: |
|||||
«ՊԱՏՄԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» բաժինն առաջարկում է Ձեզ ծանոթանալ Հայաստանի - հնագույն քրիստոնեական պետության, պատմության և մշակույթի հետ: Մեր կայքի էջերում Դուք կարող եք իմանալ հայ ժողովրդի հնագույն սովորույթները, հայկական գրերի ստեղծման պատմությունը, հայկական եկեղեցու կրոնական արարողություններն ու ազգային տոները: Ձեզ համար գործում է հայկական հուշանվերների, երաժշտական և տեսահոլովակների, հայկական գրքերի և ամսագրերի, ինչպես նաև հայտնի ֆիլմերի առցանց: Ի շնորհիվ մեր լուսանկարների հավաքածուի, Դուք կարող եք հիանալ Հայաստանի ճարտարապետական կոթողների գեղեցկությամբ և տեսքով: |
|