Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ  >  Հայաստան  >  Տոներ  >  Ժողովրդական տոներ  >  ՏՅԱՐՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐԸՆԴԵԶ

ՏՅԱՐՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐԸՆԴԵԶ

Տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ դեռ ձմեռ է և սարերում ձյուն է նստած: Համընկնում է կաթոլիկ սբ.Վալենտինի տոնի հետ: Տոնը նշում է Աստծո հետ հանդիպման հանդիսավոր ժամը: Երբ Հովսեփը և Մարիամը քառասնօրյա Հիսուսին տարան տաճար, Տիրոջը նվիրելու: Այնտեղ էր Սիմոն անունով մեկը, որին խոստացվել էր մահ չունենալ, մինչ Օծյալ Փրկչի գալը: Նա ընդառաջ եկավ և գրկեց ու օրհնեց մանուկ Հիսուսին:


Տոնը նշվում է փետրվարի 14-ին (հունվարի 6+40օր): Կատարվում են Գարնան Հրավերքի արարողություններ: Պատանի տղաներն ու աղջիկները նախօրոք պատրաստում են փայտ և վառելիք: Ամենամեծ խարույկը վառվում է նախօրեին եկեղեցու բակում: Այդ խարույկից տղաները կրակ են տանում իրենց բակերում խարույկ վառելու համար: Այնպես, ինչպես պայթում են առաջին բողբոջները և առաջին ծիլերը դուրս են գալիս հողից, բռնկվող կրակը բարձրանում է երկինք:


Արարողության իմաստը ապագա բերքին ճանապարհ հարթելն է: Որպեսզի դաշտերում ցորենն առատ լինի, այգիները պտղառատ լինեն, որպեսզի տնային կենդանիներն ու թռչունները շատ ձագեր ունենան: Տղաներն ու աղջիկները փայտ են գցում խարույկին և իրենց բարի մտքերը հաստատելու համար, թռչում են կրակի վրայով: Երիտասարդ հարսները թռչում են կրակի վրայով, որպեսզի տարին հաջող լինի և ծնվեն երեխաներ: Սա փորձություն է ոչ միայն համարձակների, այլ նաև մաքուրների և բարի սիրտ ունեցողների համար: Խարույկի վրայից չի հաջողվում թռչել նրանց, ում սիրտը բարի չի, իսկ մտքերը կեղտոտ են: Խարույկի մեջ են նետվում ամեն տեսակի անպետք իրեր և ամենազոր կրակը մաքրում է մարդկանց տները անպիտան իրերից, ոչնչացնում է օձերին և կարիճներին, ամոքում է կարիքավորներին, տաքացնում և ապաքինում հիվանդներին: Իսկ երեկոյան, արդեն մարող կրակի շուրջ պարում և զանազան խաղեր են խաղում տղաներն ու աղջիկները:


Այս տոնն այսօր էլ նշվում է մեծ շուքով, շարունակում է ապրել ի շնորհիվ հայի ազգայինը պահպանելու բնազդի, ընտանիքի և հավատի նկատմամբ հատուկ ակնածանքի և վերաբերմունքի: Պատահական չէ, որ բարեկամներն ու մտերիմները հավաքվում են նորապսակների տանը, ընծաներ են պարգևում և նվերներ, որոնք երիտասարդ զույգերը պետք է օգտագործեն համատեղ կյանքում:


Երջանիկ կհամարվի այն ճանապարհորդը կամ հնագույն երկրի այն հյուրը, ով իր այցելության համար կընտրի տարվա հենց այս ժամանակը: Եթե Դուք կտեսնեք բակերում այրվող խարույկներ և շուրջպար բռնած մարդկանց, իսկ կենտրոնում երիտասարդ զույգի, ապա կարող եք համարձակ մոտենալ: Տյարնընդառաջը հյուրաշատ տոն է, այստեղ ուրախ են ամեն եկողի համար: Հարազատներն ու բարեկամները շուրջպար են բռնում, երիտասարդներին առնելով շրջանի մեջ, ի նշան իրենց նվիրվածության ու հավատարմության: Իսկ երբ զույգի վրա հացահատիկի տարբեր տեսակներից «անձրև» կթափվի, մի զարմացեք: Կիսուրն է այդ կերպ իր նորապսակներին առատ կյանք մաղթում:

 

Արարողության գագաթնակետը խարույկի վրայով երիտասարդների թռչելն է, և հաջողության նշան է, եթե հարսի կամ փեսայի զգեստին կրակ կպչի: Դա նշանակում է, որ բոլոր չար աչքերն ու մտքերը այրվեցին զգեստի հետ մեկտեղ:

 

Նրանցից հետո խարույկի վրայով թռչում են բոլորը: Եվ այդպիսով Դուք ոչ միայն ականտեսն եք դառնում, այլ նաև հնագույն արարողության մասնակիցը, ով Բիբլիական հողի վրա մաքրվել է աղարտից և դեռ վերադառնալու է Նոյի երանելի Երկիր-Վերածնված Հայաստան:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն