Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ  >  Հայաստան  >  Տոներ  >  Ժողովրդական տոներ  >  Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծնունդ

Հունվարի 6-ին հայերը տոնում են սբ.Ծնունդը: Նախօրեին ընտանիքի յուրաքանչյուր անդամ մոմ է վառում եկեղեցուց բերված կրակով....Մարդկանց տրամադրությունները բարձր են: Չէ՞ որ Հիսուսի ծնունդը հրաշք է և հրաշքներով է լցնում մարդկանց կյանքն ու հոգիները: «Հրեշտակը մոգերին նախազգուշացնում է, որ չվերադառնան Երուսաղեմ: Նրա խորհրդով Սուրբ Ընտանիքը ճանապարհորդվում է Եգիպտոս և փրկվում»: Եվ այսպես...Երեկոյան ժամին դուռը բախում են, հավաքվում են ընկերները, որոնք ընծաներ են բերում և Մեծ Ավետիսի համար փառաբանվում են և գովերգվում: Հիսուսի ծննդյան լուրը ավետվում է երգերով և ցանկացած անարժան և մանր արարք և գործոն մղվում է հետին պլան, քանի որ ամեն ոք, ի շնորհիվ Մեծ Հավատի, մեղանչում է և ապաշխարանքով մաքրվում, հոգում թողելով միայն անաղարտն ու բարին: Ամեն ոք զգում է, որ Հիսուսի ծննդյամբ իրեն էլ հրաշքի մասնիկ կհասնի: Կա շատ հին ավանդույթ կապված Սբ.Ծննդյան հետ: Ջրի մեջ գցում են մի իր, միաժամանակ մտապահելով իղձ կամ ցանկություն: Օրհնյալ է այն Ջուրը, որն իր հետ կքշի կտանի աղտն ու չարությունը, մաքրելով մարդկանց և հողը: Այս արարողությունը մարդիկ անում են հունվարի 6-ին Ջրօրհնեքի ժամանակ: Քրիստոնյայի համար արդյոք կա՞ ավելի ակնածալի բան, խաչից զատ: Այդ օրը ջրի մեջ խաչ են գցում: Դա հիշեցնում է մարդկանց, որ իրենց կնքել է Գրիգոր Լուսավորիչը և հորդորում է հարգել ջուրը, որն իրոք թանկ է և սակավ:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն