«ԲԱՅԱԶԵՏ» սրճարանն ու ռեստորանը արևային Հայաստանի փոքրիկ անկյունն է մեր քաղաքում: Ռեստորանի արևելյան գունագեղությունը լայն հնարավորություն է տալիս ավանդական տոները դարձնել առավել հետաքրքիր ու բազմաբովանդակ: Ռեստորանն ու սրճարանն առաջարկում են Հայաստանից հրավիրված հմուտ խոհարարների ձեռքերով պատրաստված ազգային խոհանոցի լավագույն ուտեստներ, ապրանքանշային կոնյակների և գինիների հավաքածու, ինչպես նաև զանազան շոու ծրագրեր:
Ռեստորանի տարածքը բաղկացած է մի քանի դահլիճներից, որոնցում հարմարավետ տեղավորվում են մոտ 150 հոգի :
«ԲԱՅԱԶԵՏ» ռեստորանը իր հաճախորդներին առաջարկում է ուրախ ժամանցային ծրագրեր : Ձեզ համար յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին , ժամը 21.00-ից մինչ առավոտ շոու ծրագիր և պարեր 80-ականների հիթերի ներքո : Ժամանցային ծրագիրը ներառում է երգ- երաժշտություն , պարեր : Սպասում ենք Ձեզ « ԲԱՅԱԶԵՏ» ռեստորանում և սրճարանում, որը տեղակայված է Սիբիրյան 58 հասցեում: Սեղանիկ կարող եք պատվիրել, զանգահարելով 244-13-37 քաղաքային հեռախոսահամարին , կամ էլ էլէկտրոնային cafe@bayazet.ru. հասցեով :
Ռեստորան և սրճարան
|
Արտադրամաս
|
Տուրիզմ
|
Հայաստանի պատմություն
|