Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Մամուլը մեր մասին  >  Հայրենասիրություն

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ԳՈՐԾՈՆ
 

 

«Սպիրտային խմիչքներ և գարեջուր »
Ամսագիր №12 (243) 2006

           Ասյա Շալիմովա

 

 

Կարեն Հարությունի Պապյանը, ազգությամբ հայ, սակայն բնակավայրը քաղաք Պերմ, իր պատմական և այժմյան հայրենիքների մեծ սիրահարն է: Հայրենասեր ոչ միայն բառերով, այլ նաև կատարած գործերով: Նրա մեծ հայրենասիրության վառ ապացույցն է իր իսկ հիմնած ԲԱՅԱԶԵՏը:

 

Կարեն Պապյանի գործնական հայրենասիրությունը
ԿՈՆՑԵՌՆ «ԲԱՅԱԶԵՏ»

Պերմի «ԲԱՅԱԶԵՏ» ԿՈՆՑԵՌՆՆ իր գործունեությունն սկսել է 2005 թվականի փետրվարի 1 - ին: Նրա անվանումը խորհրդանշական է և վերաբերվում է 1877 - 1878 թվականների ռուս - թուրքական պատերազմին: Թշնամու զորքին ճիշտ ուղուց շեղելու և նրա հետագա առաջխաղացումը դեպի Երևան, իսկ հետագայում նաև Հյուսիսային Կովկաս կանխելու համար, գեներալ - լեյտենանտ, մեծ հայորդի Արզաս Արտեմի Տեր - Ղուկասովը, անցնելով թուրքական սահմանը, իր զորքերին հրաման է տալիս գրավելու թուրքական Բայազետ քաղաք–ամրոցը: Ամրոցը գրաված ջոկատը հերոսաբար դիմադրեց 23 օր տևած թուրքական զորքերի պաշարումը, չնայած մթերքի և արդյունաբերական ապրանքների սղությանը:
1877 թվականի հուլիսի 28 - ին, ետ շպրտելով թշնամուն, պաշարվածներին օգնության հասավ Տեր Ղուկասովի ջոկատը: Բայազետի պաշտպանումը պատմության մեջ մտավ, որպես հայ և ռուս ժողովուրդների միասնության յուրօրինակ խորհրդանիշը և Կովկասի խաղաղ ժողովրդի թշնամու դեմ պայքարի վառ օրինակ:

 

ԲԱՅԱԶԵՏն այսօր ազգային գուներանգությամբ բիզնես է, որի գործունեությունը լրիվ նվիրված է Հայաստանին, Պերմի երկրամասում հայկական ինքնատիպ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: Ինքը, պարոն Պապյանը, այդ նպատակի համար ջանք ու եռանդ չի խնայում ոչ միայն հայրենասիրությունից դրդված, այլ նաև կատարում է իր հասարակական պարտքը:

Նա Պերմի երկրամասի Հայկական Մշակութային կենտրոնի նախագահի տեղակալն է: Սակայն, ԲԱՅԱԶԵՏ խորհրդանշական անունով նախագիծը ոչ միայն Պերմի և երկրամասի 50 000 - ից ավելի հայ բնակչության համար է:
Հիմնադրի համար ԲԱՅԱԶԵՏ նախագիծը Պերմի բնակիչների, անկախ նրանց կրոնական դավանանքի և ազգության, կյանքը ավելի գունեղ և հետաքրքիր դարձնելն է:
Առաջին մասնաճյուղը ԲԱՅԱԶԵՏ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՔԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՆ է: Հայ քաղաքաշինության մեջ դարեր ի վեր ամրոցների և դղյակների կառուցման համար օգտագործվել է բնական քար: Այսօր բնական քարի նմանարկումը և «հին քարի» տպավորությունը շինարարական գեղահարդարանքի նորաձև ուղղություններից է: Յուրաքանչյուր ոք, տեսնելով նման ձևավորմամբ շիմություն, անկախ իրենից տեղափոխվում է հին ժամանակներ և իրեն զգում է պատմության մի մասնիկը:
ԲԱՅԱԶԵՏ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ արհեստական քարը նախատեսված է բնակելի տների, գրասենյակների արտաքին երեսապատման և ներքին հարդարման համար: «Համոզված ենք, որ մեր արտադրանքը կօգնի ձևափոխել և գեղեցկացնել մեր քաղաքը» - ասում են արտադրամասի աշխատողները:

 

ԲԱՅԱԶԵՏ տուրիստական գործակալությունը, դա ԲԱՅԱԶԵՏի հաջորդ մասնաճյուղն է:

Այն զբաղվում է դեպի Հայաստան տուրիստական ճանապարհորդությունների կազմակերպմամբ և իրականացմամբ: Հայաստանը հյուրասեր Հանրապետություն է: Իր հին և պատմական արժեք ներկայացնող եկեղեցիներով ու կոթողներով, 

լեռնային և անտառային գեղատեսիլ բնությամբ, հանքային աղբյուրներով և հարմարավետ լեռնադահուկային բազաներով, այն մրցունակ դրախտավայր է ցանկացած ճանապարհորդի համար: 

Պերմի և երկրամասի բնակչության շրջանում Հայաստանը, որպես հանգստավայր, գնալով ավելի ու ավելի է հայտնի դառնում:
«Հայաստանի պատմական և մշակութային ժառանգություն» - ը ԲԱՅԱԶԵՏի կազմում առանձին ինքնուրույն նախագիծ է, որը բոլոր ցանկացողներին առաջարկում է ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին կայքի էջերում: Նախագծի շրջանակներում գործում է օն - լայն տոնավաճառ, որն առաջարկում է հայ վարպետների ձեռակերտ հուշանվերներ, ռուսաց լեզվով հայկական գրողների գրքեր, հայ ժամանակակից երգիչների և կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև գեղարվեստական և այլ ֆիլմերով տեսասկավառակներ: Եվ իհարկե, դժվար է պատկերացում կազմել ուրիշ ազգի մշակույթի մասին, առանց համտեսելու նրա խոհանոցի ուտեստները: Տեղեկանալով թե ինչպես են սնվում և ինչ խմիչքներ են օգտագործում այլ երկրի բնակիչները, տեսնել, թե ինչից և ինչպես են պատրաստվում ազգային ուտեստները, զգալ անծանոթ և տարրատեսակ խորտիկների համերը, նշանակում է փոքրիշատե մոտենալ այդ ազգի ակունքներին և մշակույթի ընկալմանը: 

 

ԲԱՅԱԶԵՏ սրճարան - ռեստորան ընտիր ժամանց ցանկացած միջավայրում

ԲԱՅԱԶԵՏի նոր ուղղությունն է նույնանուն սրճարանը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2005 թվականի դեկտեմբերի 8 - ին: Սրճարան - ռեստորանի բացումից առաջ կատարված երկարատև հետազոտությունները բացահայտեցին, Պերմի ծառայությունների շուկայում ամբողջ ընտանքի համար որակյալ և մատչելի ժամանցի վայր ստեղծելու անհրաժեշտությունը:

 ԲԱՅԱԶԵՏ սրճարան - ռեստորանը որոշված էր որակավորել որպես ընտանեկան: Ժամանցային ծրագիրն ու ճաշացանկը կազմված են այնպես, որ բավարարեն ցանկացած որակավորման և տարիքի հաճախորդների խոհանոցային նախասիրությունները:

Սրճարանը բաղկացած է 150 մարդ ընդանուր տարողությամբ 4 դահլիճից: Հիմնական դահլիճը 90 մարդ տարողությամբ, միջին դահլիճը 30 նստելատեղով, հարմարավետ, 20 հոգանոց փոքր դահլիճը և 10 մարդ տարողությամբ ՎԻՓ - դահլիճը, որը հրաշալի և հարմարավետ է ինչպես ընկերական, այնպես էլ գործնական հանդիպումների համար: Դահլիճում տեղակայված բուխարին, հարմարավետ և փափուկ բազմոցները ստեղծում են մտերմիկ մթնոլորտ: ԲԱՅԱԶԵՏ սրճարան - ռեստորանն աշխատում է ամեն օր առավոտյան ժամը 10 - ից մինչև կեսգիշեր, իսկ հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ, ինչպես նաև տոնական օրերին շուրջօրյա:
Այցելուներից շատերին գրավում է կենդանի հնչողությամբ երաժշտությունը,
հայկական և ռուսական հայտնի հիթեր, տեղական երաժշտական հայտնի կոլեկտիվների կատարմամբ, ինչպես նաև պրոֆեսիոնալ պարային խմբերի ելույթներ: Ամեն օր սրճարան են այցելում 400 - 450 մարդ: Նրանց թվին են պատկանում նաև մանկահասակ երեխաներ, իզուր չէ, որ սրճարանը կրում է «ընտանեկան» անունը: Ժամանցային-պարային ծրագրերը նախատեսված են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանուկների համար:
Սակայն, միանշանակ, ԲԱՅԱԶԵՏ սրճարան - ռեստորանի հիմնական պարծանքը նրա յուրահատուկ և ինքնատիպ համեղ խոհանոցն է: 

 

Հայաստանի ողջ հարստությունը

«Մենք Պերմում Հայաստանի անկյուն ենք ստեղծել» - պարծանքով նշում են Պապյան Կարենն ու իր համագործակիցները:
Սրճարանում Հայաստանը սկսվում է հենց մուտքից. պատերին ավանդական հայկական նախշերից, հուշանվերներից և պանոներից, տարազով հագնված բարեհամբույր մատուցողներից:

Հայտնվելով սեղանի շուրջ, հաճախորդն ընկնում է հրապուրիչ հոտերի և անծանոթ անունների մի ուրույն աշխարհ, որոնց տակ թաքնվում են հացամթերքների տարբեր տեսակներ, օգտակար

 

բանջարեղենային աղցաններ, համեղ կաթնային, մսային ապուրներ, ձկնեղենի տարրատեսակներ: Ի լրացումն այս ամենի, աշխարհահռչակ հայկական կոնյակներ, Հայաստանից ներմուծված գինիներ, հանրահայտ հայկական «Արցախ» թթի, հոնի սպիրտային խմիչքը, հայկական գարեջրերն ու ծխախոտները: Փոքրիկներն ունեն իրենց ճաշացանկը. հայկական փքաբլիթներ, արևելյան հալվա, փախլավա, տարրատեսակ մուրաբաներ ու ազգային անուշեղեններ:
ԲԱՅԱԶԵՏի խոհարարներն ուղղակի խոհարարներ չեն, նրանք տիրապետում են հայկական ուտեստներ պատրաստելու գաղտնիքներին ու հմտություններին, կարելի է ասել գենետիկ մակարդակով: Յուրաքանչյուր ուտեստ ուղղակի արվեստի գլուխգործոց է և սխալ կլինի դրանք ուղղակի ուտելիքի չափաբաժին համարել:
Սրճարանի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր մթերքները Հայաստանից են:
Այդ մթերքների մեծ մասը Պերմի բնակիչներին հասանելի են միայն ԲԱՅԱԶԵՏ - ում, ինչպես օրինակ թթի, հոնի «Արցախ» օղիները քաղաքի ոչ մի ռեստորանում կամ խանութում ներկայացված չեն: Նշենք, որ նախընտրած ուտեստը կամ էլ խմիչքը կարելի է ձեռք բերել սրճարանում բացված հայկական մթերքների խանութում, կամ էլ պատվիրել առ ցանց: 

 

Ի՞նչ նորություն

Թվում է, թե նորաբաց սրճարանն իր հայկական խոհանոցով ամենից շատ պետք է դառնա Պերմի հայկական համայնքի անդամների այցելավայրը, սակայն իրականում, Կարեն Պապյանի խոսքերով, հայերը սրճարանի այցելուների մեծամասնությունը չեն կազմում: Ի՞նչով է գրավում ԲԱՅԱԶԵՏը Պերմի բազմազգ բնակչությանը: Այս հարցի պատասխանները մի քանիսն են: Նախ գները: «Պերմի բնակչության գնորդային ընդունակությունն այնքան էլ բարձր չէ, - իր սրճարանի գնային քաղաքականությունը մեկնաբանում է հիմնադիր Կարեն Պապյանը - Մյուս կողմից, ուտեստների համար մենք մթերքները ներ ենք մուծում Հայաստանից, ինչն ավելի է բարձրացնում նրանց արժեքը: Դա ամենից առաջ վերաբերվում է խմիչքներին: Հայկական ընտիր կոնյակները, գինիների տարրատեսակները և հենց «Արցախ» օղիների տարրատեսակները շարքային խմիչքներ չեն, նրանք դասվում են էլիտար խմիչքների դասին:
Ելքը միայն մատուցվող ծառայությունների գների ադեկվատ գնահատման և մթերքների գների արհեստական բարձրացման կանխման մեջ է:
Ինձ համար սրճարանը միլիոններ աշխատելու միջոց չէ, այլ լրացուցիչ հնարավորություն է ԲԱՅԱԶԵՏ ապրանքանիշը առավել հայտնի դարձնելու և գովազդելու համար, ինչպես նաև Պերմի բազմազգ բնակչությանը ծանոթացնելու Հայ մշակույթի և անզուգական խոհանոցի հետ: Առանց չափազանցելու նշեմ, որ նման մակարդակի հաստատությունների շարքում ԲԱՅԱԶԵՏ - ը զանազանվում է գների մատչելիությամբ»:
Կարեն Պապյանի հաջողության երկրորդ գաղտնիքը մոտավորապես հնչում է այսպես. որպեսզի սրճարանը դառնա տարբեր ազգի ներկայացուցիչների այցելավայր, հարկավոր է ամեն անգամ զարմացնել նորանոր ուտեստներով, որոնք ծանոթ չեն ազգությամբ ոչ հայ այցելուներին: Սրճարանի մատուցողներից յուրաքանչյուրը կարող է մանրամասն պատմել ցանկացած ուտեստի, աղանդերի մասին, լուսաբանել ոչ հայերին, թե ինչ է քամած մածունը, քյուֆթան, ավելուկը, և թե դրանցից ցանկացածի հետ գինու կամ կոնյակի որ տեսակն է համադրելի:

 

 

Բայց սա դեռ ամենը չէ:

ԲԱՅԱԶԵՏում գործում է չգրված, բայց շատ կարևոր օրենք. ցանկացած հոբելյար, ով նշում է իր ծննդյան տոնը ԲԱՅԱԶԵՏում, սրճարանի կողմից անպայման ստանում է որևէ ընծա: Կարեն Պապյանը հավաստացնում է, որ դրա արդյունքները գերազանցում են բոլոր սպասելիքները: Եվ օրինակ է բերում հետևյալը. «Մի անգամ երեկոյան մտա ռեստորան, իմանալու ինչպես են գործերը: 

Դահլիճներից մեկում տասնութ հոգանոց մի խումբ ծննդյան օր էր նշում: Հավաքվածներից մեծ մասը կանայք էին, տղամարդիկ միայն չորսն էին: Մեխանիկորեն ուշադրությունս բևեռեցի խմիչքների վրա: Ընտրությունը զարմացնող էր. կանայք թունդ սպիրտային խմիչք էին խմում, նրանց սեղանին երկու «Արցախ» թթի օղի էր դրված, իսկ տղամարդիկ հայկական «Վերնաշեն» գինի էին խմում: Բարմենին խնդրեցի հոբելյարին ռեստորանի կողմից նվիրել «Արցախ» հոնի օղի: Մոտ մեկ ժամից, բոլոր գործերս ավարտելուց հետո, ուշադրությունս նորից սևեռեցի ինձ արդեն ծանոթ սեղանին, խմիչքներն ավելացել էին, արդեն սեղանին երեք հատ մի լիտրանոց հոնի օղի կար: Ինձ համար շատ հաճելի էր, որ հյուրները գնահատել էին նվերը:
Կրկնակի հաճելի էր, երբ հաջորդ օրն իմացա, որ չնայած այդքան թունդ խմիչքներին, ծնունդը շատ լավ էր անցել և ոչ մի պատահար չէր եղել: Ողջ գիշեր հոբելյարը նշել էր իր կլոր կամ ոչ կլոր տարեդարձը, իսկ առավոտյան խաղաղ բաժանվել էին»: Կարեն Պապյանի դիտարկումներով, ռեստորանի աաջարկած այս կամ այն ուտեստի հաջողությունը կախված է ոչ միայն ռեստորանատիրոջ ջանքերից և մթերքների թարմությունից: «Մենք աշխատում ենք առաջ մղել ռեստորանի արտադրած բոլոր ուտեստները, քանի որ առաջարկվող բոլոր մթերքները մրցունակ են: Այն, որ ռեստորանի հաճախորդները նախընտրում են հենց «Արցախ» ապրանքանիշի ալկոհոլային խմիչքները, ոչ միայն իմ ջանքերի շնորհիվ է, այլ նաև մոսկովյան «Արցախ - Ռուս» միավորման, որն զբաղվում է այդ ապրանքանիշի տարածմամբ ողջ Ռուսաստանի տարածքում, - խոստովանում է Կարեն Պապյանը, - Համաձայնեք, որ մեր 

հաճախորդները առավել հաճույքով կգնեն այն խմիչքները, որոնց մասին կդիտեն գեղեցիկ հոլովակ, որտեղ մանրամասն և գունագեղ պատմվում է այդ ալկոհոլային խմիչքների պատրաստման մասին: «Արցախ - Ռուսը» մեզ տրամադրել է տեսասկավառակ «Արցախի» մասին:
ԲԱՅԱԶԵՏում այդ խմիչքները գնահատում են ոչ միայն ընտիր որակի և յուրահատուկ համի համար, այլ նաև միավորման հետ համագործակցությունը:
Այն, որ այդ համագործակցությունը կլինի հաճելի և արդյունավետ, հայտնի դարձավ երկու կազմակերպությունների հանդիպման առաջին րոպեներից: «Արցախ» կազմակերպության աշխատակիցները շատ ուշադիր են և օպերատիվ, ինչն էլ որ յուրաքանչյուր կազմակերպություն գնահատում է իր մատակարարների մեջ: Պերմում հայկական ռեստորան բացելու սկզբնական շրջանում ես հարցում արեցի հայկական մթերք արտադրող շատ կազմակերպությունների: Հարցում արեցի նաև հայկական «Արցախ - Ալկո» կազմակերպությանը, խնդրելով տեղեկացնել ինձ Ռուսաստանում իրենց ապրանքանիշի տարածող կազմակերպության մասին, եթե այդպիսին գոյություն ունի: «Արցախ ռ Ռուս» - ի ներկայացուցիչները զանգահարեցին հենց նույն օրը: «Արցախ  - Ալկո» իմ կատարած հարցումից մի քանի ժամ հետո մենք «Արցախ - Ռուս» - ի ղեկավարության հետ արդեն ակտիվորեն քննարկում էինք հետագա համագործակցության մանրամասները»:
Գործընկերների պլաններն այսօր շատ հեռատեսական են: Մոտակա ժամանակներում ռեստորանի «Արցախ» ապրանքանիշի տեսականին կհամալրվի նոր «Արցախ Ծիրանի», «Արցախ թթի պլատինե»,ինչպես նաև արդեն սիրված դարձած «Արցախ» - ի տեսականին հուշանվերային ձևով: Բեռնումները կսկսվեն Ռուսաստանում ակցիզ ապանքանիշների խնդիրների լուծումից անմիջապես հետո:
Բողոքներ չկան, միայն շնորհակալական խոսքեր:
Կարեն Հարությունի Պապյանը սովորության համաձայն հաճախորդների կարծիքների գրքույկն անվանում է «Բողոքների և առաջարկությունների գիրք»: 

Այդ անվանումը մեծ կասկածների տեղիք է տալիս, ավելի ճիշտ կլիներ այն անվանել «Ջերմ երախտիքի խոսքերի» կամ էլ «Շատ դրական կարծիքների գիրք»:
Այնպիսիք օրինակ.

«Խորին շնորհակալություն համեղ ուտեստների և խմիչքների համար: 

Գները և սպասարկման մակարդակն ընտիր էր, միջավայրը, երաժշտությունը: Շատ շնորհակալ ենք: Ցանկանում ենք ծաղկում և բարգավաճում: Շնորհավոր Նոր Տարի»:
Կամ էլ այն կարծիքը, որը գրվել է 2006 թվականի հունվարին.
«Շնորհակալություն հյուրընկալության և համեղ ուտեստների համար: Ձեր շնորհիվ մենք իմացանք «Արցախ»-ի մասին: Առողջություն, հաջողություն գործերում»:
Հյուրերի գրքում այսպիսի գրառումների առկայությունը երևի Կարեն Պապյանի աշխատանքի արդյունքի ամենալավ արգասիքն է: Երախտիքի ջերմ և անկեղծ խոսքերը ուժ և թևեր են տալիս նոր պլանների իրագործման համար: Առաջիկա տարվա ընթացքում Կարեն Պապյանը ձեռնարկել է Պերմում ևս երեք սրճարանների բացումը: Հնարավոր են այդպիսի սրճարանների բացումը Պերմի երկրամասի Բերեզնիկի և Չերմոզ քաղաքներում: Սեփական սրճարանների ցանցի ստեղծումը Պապյանի միակ նախագիծը չէ: Կան ևս մի քանի նոր նախաձեռնումներ:
Մանրամասնությունների մասին դեռ խոսել պետք չէ, բայց ուզում եմ հավատալ, որ նպատակասլաց և հայրենասեր Կարեն Պապյանի բոլոր նախագծերը կիրագործվեն այս նշանաբանի ներքո։
«Նվիրվում է Հայաստանին, նախատեսվում է Պերմի երկրամասի բոլոր բնակիչների համար»: 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն