Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց պատմություն  >  Ռուսաստանն ու Հայաստանը  >  Ռուսաստանը Հայաստանի պատմության մեջ

Ռուսաստանը Հայաստանի պատմության մեջ

Հայաստանի և Ռուսիայի մշակութային տարբեր բնագավառների միջև կապերն ամրապնդվեցին Ռուսիայում քրիստոնեության ընդունումից և տարածումից հետո: Դեռ 12-րդ դարում հայերենից ռուսերեն թարգմանվեց «Գրիգոր Լուսավորչի կյանքը», իսկ ռուսերենից հայերեն «Բորիս Գլեբի կյանքը»: Ռուս նկարիչ Ֆլորը մասնակցել է Անիի քաղաքային տաճարի մանրանկարչությանը, այն իրենից ներկայացնում էր Վլադիմիր Մոնոմախ մեծ իշխանի գլխարկը: Իրենց հերթին հայ նկարիչները մասնակցել են Նովգորոդի եկեղեցու մանրանկարչությանը, հայերեն տառերը սեպագրելով Յարոսլավ Իմաստունի սարկոֆագի վրա: Իսկ Կիևում Սբ. Սոֆիայի եկեղեցում հայտնաբերված են 22 հայկական գրանցումներ:
Ամրանում էին նաև ռազմական կապերը: Դեռ տասներորդ դարում ռուսական իշխանները լսելով հայ ռազմիկների արիության և քաջության մասին, նրանց հրավիրում էին ռազմական ծառայության: 1054 թվականին Հայաստանի վրա հարձակված սելջուկների դեմ պայքարին մասնակցում էր նաև ռուսներից բաղկացած ռազմական զորամասը:
Թաթարական արշավները խախտեցին մեր պատմության ընթացքը:
Սակայն սկսած XIV դարից հայերը դառնում են ցանկալի և սիրված հյուրեր Ռուսաստանում: Ռուսիայում հայերի կարևոր դերի մասին շատ արտահայտիչ գրել է Ի. Ա. Լիննիչենկոն. «Ռուսաստանի հարավի առավել հայտնի առևտրատները ծաղկում և բարգավաճում են հայերի շնորհիվ: Այդ հմուտ, ակտիվ և բանիմաց ժողովուրդը դարձել է կապող հանգույց Արևելքի և Արևմուտքի միջև: Իմանալով արևելյան լեզուներն ու ծանոթ լինելով այդ կիսավայրենի ցեղերի ռազմական սովորույթներին հայերը կարևորագույն դեր ունեն ցամաքային առևտրի մեջ»:
Առևտրական ուղին, որն անցնում էր Պարսկաստանով և ձգվում էր Կասպից ծովից մինչև Սպիտակ ծով, հենց այդպես էլ կոչվում է «հայկական ճանապարհ»:
Ռուսաստանը ներառում էր հայերին դիվանագիտական աշխատանքների մեջ, հանձնարարում էր ռազմավարական կարևոր առաքելություններ: Արևելյան լեզուների իմացությունն էլ հնարավորություն էր տալիս զբաղվելու թարգմանչական գործունեությամբ:
1670 թվականին վաճառական Գրիգոր Լուսիկովը Ալեքսեյ Միխաիլովիչին բերում է կաթողիկոս Պետրոսի նամակը, որում նա խնդրում է ռուս կայսրին բարեհաճ լինել Ռուսաստանի հայերի նկատմամբ: Ռուսիայի արևելյան քաղաքականության ուղղվածությունն արդեն կողմնորոշված էր: Նրա բուն էությունն կայանում էր թուրքական վտանգի կանխման համար եվրոպական միության ստեղծման և հայերին և վրացիներին որպես այդ միության հիմնապատ ճանաչելու մեջ:
Այդ քաղաքականության մասն էր կազմում հայերի վերաբնակեցումը Ռուսաստանում: Վերաբնակներին շատ առավելություններ և արտոնություններ ունեին: Օրինակ նրանք երկար ժամանակով ազատվում էին պետական պարտադիր հարկերից, կարող էին եկեղեցիներ կառուցել և այլն: Հայերին ինքնավարության իրավունք էր տրված: Նրանք ապրում էին իրենց ավանդույթներով և ունեին սեփական դատական համակարգ:
Ալեքսեյ Միխայլովիչի քաղաքականությունը շարունակեց նրա որդին: 1695 թվականին պարսկական շահին գրած նամակում Պետրոսը պահանջում է, որպեսզի մետաքսի առևտուրը, որը կենտրոնացած էր հիմնականում հայ վաճառականների ձեռքում, անխոչընդոտ ճանապարհվի դեպի Մոսկվա:
1711թվականի մարտի 22-ի հրամանում գրանցված է.«Հայերին հնարավորինս փայփայել և բարեկեցիկ կյանք ապահովել, խթանելով նրանց ներգաղթելուն դեպի Ռուսաստան»: Ըստ այդ հրամանի հայերն օգտվում էին բոլոր պայմանագրային զեղջերից: Առևտրական հայերի խնդրանքով ներմուծվող հարկերը գանձվում էին ոչ թե ծովափնյա քաղաքներում, այլՄոսկվայում: Առաջին անգամ ու հենց հայերին է թույլատրվում առանց պետական տուրք մուծելու թանկարժեք քարերի ներմուծումը Ռուսաստան:
XV դարասկզբին Առաջավոր Ասիայում իրավիճակը կտրուկ փոխվեց: XIV դարում առաջացած թուրք օսմանական պետությունը Բյուզանդիային մի քանի ավերիչ հարված է հասցնում: 1453 թվականին թուրքերը գրավում են Կոնստանտինոպոլիսը և Բյուզանդիան դադարում է գոյություն ունենալուց: Նրա հողերին տիրակալած Օսմանական կայսրությունն իր մեջ ներառում է Առաջավոր Ասիան, Բալկանյան թերակղզին, դառնալով ժամանակի ամենազորեղ տերություններից մեկը: Շուտով Օսմանական Թուրքիայի և Պարսկաստանի միջև պատերազմ է սկսվում, որն արմատապես փոխում է Հայաստանի դրությունն այն դարձնելով աղետալի, քանի որ Հայաստանը մարտադաշտ էր պայքարող կողմերի համար: 1639 թվականին Թուրքիան ու Պարսկաստանը խաղաղության պայմանագիր են կնքում, ըստ որի Արևմտյան Հայաստանն անցնում է Թուրքական, իսկ Արևելյանն Պարսիկների լծի տակ: Հայ ժողովուրդը նոր ժամանակները դիմավորեց օտարերկրյա ծանր լծի տակ:
Լինելով պառակտված Թուրքիայի և Իրանի միջև, հայ ժողովուրդը գտնվում էր ծանր կացության մեջ, միաժամանակ ենթարկվելով ազգային և սոցիալական զրկանքների: Նման իրավիճակը հայկական հասարակական և քաղաքական ուժերին ստիպում էր ազատման ուղիներ փնտրել: Այդ գործում մեծ էր Հայկական եկեղեցու դերը: Սկզբում հայերը օգնության կոչով դիմեցին Եվրոպական տերություններին: Այդ նպատակով XVI – XVII դդ դեպի Եվրոպա էին ճանապարհվում առաքյալներ, որոնք անարդյունք դիմում էին եվրոպական երկրների տիրակալներին և Վատիկանին:
XVI– XVII դդ Ռուսաստանի հզորացումը, նրա դիրքերի ամրապնդումը միջազգային հարաբերություններում, ստիպեցին հայ ժողովրդին դիմել Ռուսաստանին և այնտեղ փնտրել այն արտաքին ուժը, որն ի զորու էր օգնելու Հայաստանի ազատագրմանը օտարերկրյա լծից:
Ի նկատի էր առվնում նաև Ռուսաստանի ռազմական և տնտեսական շահերը և Անդրկովկասում նրա դիրքերի ամրապնդման անհրաժեշտությունը:
Այդպիսով, Ռուսաստանի արտաքին քաղաքական ձգտումը համընկնում էր հայ ժողովրդի շահերի հետ:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն