Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց պատմություն  >  Ռուսաստանն ու Հայաստանը  >  Հայ ժողովրդի ավանդը Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակում

Հայ ժողովրդի ավանդը Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակում

1941 թվականի հունիսից մինչև 1945 թվականի մայիս Սովետական բանակ են զորակոչվել մոտ 500 000 հայեր, որոնք կազմում էին ազգաբնակչության հիմնական մասը: Սովետական բանակի փառավոր էջերում գրվել են 60 հայ գեներալներ և 5 մարշալներ, 106 Սովետական Միության հերոս, 175 000 հայ մարտիկներ զոհվել են մարտի դաշտերում:
Հայ ռազմիկները ծառայել են Կարմիր Բանակի տարբեր զորամասերում, հետևակ, զրահատանկային զորքեր, օդային նավատորմ, հրետանի, ռազմածովային նավատորմ, սահմանապահ, թիկունք, բուժակ զորքեր և այլն:
Հայ մարտիկների շարքերում կային շարքայիններ և տարբեր աստիճանների, մինչև զորամիավորումների, բանակների և դիվիզիաների հրամանատարներ:
Հայ ժողովրդի զավակները ձևավորել էին 6 զորամիավորում:
Առաջինը 76-րդ լեռնա-հրաձգային զորամիավորումն էր, որն ստեղծվել էր Խորհրդային Հայաստանի հետ մեկտեղ և փառավոր մարտական ճանապարհ էր անցել: Նա պատերազմի հենց առաջին օրերից մտավ գործող բանակի կազմի մեջ, աչքի ընկավ պաշտպանական մարտերում և Ստալինգրադյան ճակատում հերոսական դրսևորման համար, ԽՍՀՄ ժողկոմի հրամանով վերաձևավորվեց 51-րդ թիկնազորային զորամիավորման:
Երկրորդը 89-րդ զորամիավորումն էր, որը ձևավորվել էր 1941 թվականին Երևանում: Այն մեկնեց պատերազմ 1942 թվականի սեպտեմբերին և անցավ Կովկասյան նախալեռներից մինչև Բեռլին մարտական ուղին:
Երրորդը 309-րդ զորամիավորումն էր, որը կազմավորվել էր 1941 թվականի աշնանը Անդրկովկասյան ռազմական շրջանի կազմում և 1942 թվականի հունվարին մասնակցեց Կերչի թերակղզու համար մղվող մարտերին:
Չորրոդը 409-րդ դիվիզիան էր: Կազմավորվել էր 1941 թվականի աշնանը: Հայաստանի տարբեր շրջաններում նախնական ռազմական պատրաստվածություն անցնելուց հետո մարտի նետվեց Թերեքի ափին և հաղթարշավով հասավ մինչև Դունայի ափը:
Հինգերորդը 408-րդ զորամիավորումն էր, որը ձևավորվել էր 1942 թվականի գարնանը Հայաստանում և մասնակցել է Կովկասում Սև ծովի ափերին մղվող ծանր մարտերին:
Վեցերորդը 261-րդ զորամիավորումն է: Կազմավորվել է 1942 թվականին Հայաստանում, պաշտպանել է Հայաստանի պետական սահմանը թուրքական ոտնձգությունից և օժանդակել է գործող բանակի հավելմանը:
Պատերազմի նախօրեին սկսեց գործել ռազմական ուսումնարանը, Երևանի հրետանաձգային և ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցները, որոնք պատերազմի տարիներին ռազմական գործի գիտակ սաներ շատ տվեցին:
Խորհրդային Բանակի ուժերի համակենտրոնացման համար ամուր օղակ էր հանդիսանում կործանիչ գումարտակների և աշխարհազորի ստեղծումը, ինչպես նաև լայն ռազմա-պաշտպանական միջոցառումների կազմակերպումը: Նրանցում ներառված էր 12 000 մարդ: Իրենց աշխատանքների հետ մեկտեղ այս գումարտակները ռազմադաշտ ուղարկեցին մոտ 8000 զինվոր, որոնց թվում 700 դեսանտային անկարգելորդներ:
Հայ ժողովուրդը ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների նման դարձավ ռազմիկ-ժողովուրդ, որը պայքարում էր հանուն սրբազան հաղթանակի:
Պատերազմից առաջ Հայաստանն արդեն մեծ փոփոխություններ ապրող երկիր էր: Բացի ընդանուր տնտեսականացումից նա ապրում էր արդյունաբերականացում: Եկեղեցին, որը միշտ եղել էր գյուղական կյանքի հիմքը, տեղը զիջել էր հասարակական կյանքի խորհրդային ձևավորումներին, կուսակցություն, պրոֆմիություն, կոմերիտմիություն, կոլտնտեսություն: Եկեղեցին վճռական դերը կորցրել էր և կանգնած էր ոչնչացման եզրին:
Սակայն պատերազմը կրկին փոխում է իրավիճակը: Որպեսզի ազդի բնակչության զգացմունքների վրա, Ստալինը անսպասելիորեն դիմում է դասական միջոցի-հայրենասիրությանը, որի վրա խորհրդային կարգերը «գաղափարախոսության հակազդեցության» կնիք էին դրել:
Դրանից բացի նա դիմում է եկեղեցու օգնությանը, առաջին հերթին ռուսական, իսկ հետո նաև երկրում գործող բոլոր եկեղեցիներին: 1941 թվականի հունիսին ռուս պատրիարք Սերգին և Ռուսական եկեղեցու այլ այրեր դիմում են ժողովրդին Հայրենիքի համար կյանքը զոհելու հորդորով: Փոխարենը Ստալինը թույլատրում է Ռուսական եկեղեցու համեստ, բայց օրինական գոյությունը: Մեկ ամիս անց հետևում է նմանատիպ հորդոր նաև հայ հավատացյալներին եպիսկոպոս Գևորգ Չորեքչյանի կողմից: Նա միակ հայ եպիսկպոսն էր, ով կենդանի էր մնացել հայ հոգևորականության դեմ խորհրդային կարգերի կիրառած հալածական գործողություններից հետո:
Մեծ Հայրենականի առաջին օրերից 120 արդյունաբերական ձեռնարկություններ վերակազմավորվեցին և սկսեցին արտադրել ճակատի պահանջները բավարարող ապրանքներ: Դրանից բացի պետությունը 180 մլն ռուբլի ներդրեց Հայաստանի ռազմական տնտեսությունը զարգացնող գործարանների և արտադրամասերի շինարարության համար: Կառուցվեցին ռազմական արտադրանք տվող 20 գործարան և արտադրամասեր:
Բանվորների և ցյուղացիների մեծ մասը զորակոչվեց բանակ: Նրանց թիկունքում փոխարինեցին կանայք և աղջիկները, տարեցներն ու երեխաները: Պատերազմի տարիներին հանրապետական արդյունաբերությունը սկսեց թողարկել 270 տեսակ նոր արտադրանք, մոտ 300 տեսակ ռազմական հագուստ, զենք և զինամթերք: Լեռնահանքային և գունավոր մետաղների արդյունաբերությունը համարյա ամբողջությամբ ծախսվում էր պատերազմի կարիքների համար:
Ճակատի կարիքների համար տրամադրվեցին մեծ քանակությամբ ձիեր, ավտոմեքենաներ և տրակտորներ: Գյուղատնտեսության մեջ մեծ դժվարություններ առաջացան, սակայն ի շնորհիվ թիկունքի անձնազոհ աշխատանքի, դրանք հաղթահարվեցին: Հազարավոր պատանիներ և աղջիկներ ստացան տրակտորավարի, կոմբայնավարի և մեխանիզատորների որակավորում: Իսկ 1944 թվականին Խորհրդային Հայաստանի անասնաբուծները գրավեցին առաջին տեղը համամիութենական սոցիալիստական մրցույթում և արժանացան Պետական Պաշտպանական կոմիտեի փոխանցիկ դրոշին: Գյուղատնտեսության 400 000 աշխատողներ շքանշաններ ստացան:
Կոլտնտեսականների անձնական խնայողություններով կազմավորվեց «Հայաստանի կոլտնտեսական» տանկային զորասյունը, Արտաշատի շրջանի աշխատավորների միջոցներով ստեշծվեց և Մոսկվայի պաշտպանությանն ուղարկվեց «Խորհրդային Հայաստան» զրահագնացքը, իսկ Ստեփանավանի աշխատավորները հավաքեցին և Լենինգրադի վերականգնման հիմնադրամին հանձնեցին մոտ 1 մլն ռուբլի:
Պատերազմի տարիներին հայ մտավորականությունը տվեց իր ողջ ուժն ու գիտելիքները, իսկ շատերը նույնիսկ կյանքը Հաղթանակի վեհ գործին: Համո Ելոյանը եղել է Սպառազինության Ժողկոմի խոշորագույն հրետանային գործարանի տնօրենը: Արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչման, քառակի պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Արտեմ միկոյանը եղել է սովետական ավիակոնստրուկտորներից ամենաակնառուն է: Նրա ստեղծած կործանիչները Խորհրդային Բանակին շատ հաղթանակներ են բերել: Հետագայում նա արժանացավ գեներալ գնդապետի կոչման: Նա Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի հերոս է:
Լեգենդար Հովսեփ Օրբելին ղեկավարում էր Էրմիտաժը և ի շնորհիվ նրա ղեկավարի տաղանդի և հմտության ոչ մի գլուխգործոց չի կորել և անվնաս տեղափոխվել է Պերմ քաղաք:
Մեծ ներդրում ունեն նաև հայ գրականության և մշակույթի գործիչները: Հենց առաջին օրերից զորակոչվել են 40 հայ գրողներ, իսկ թիկունքում գտնվող ստեղծագործողներրը իրենց աշխատանքներն ու երգերը նվիրում էին Հայրենիքին և բարձրացնում մարտիկների մարտական ոգին:
Այդ տարիներին հայ մեծանուն գրող Դերենիկ Դեմիրճյանը գրեց «Վարդանաքը», որը հայ ժողովրդի իր հայրենիքը ամեն գնով պաշտպանելու և հավատի լավագույն գլուխգործոց է:.
Հարյուրավոր հայ բժիշկներ ծառայում էին Հաղթանակի գործին, անխոնջ աշխատելով և ծառայելով թե թիկունքի և թե մարտադաշտի հոսպիտալներում: Նրանցից շատերը զոհվեցին հանուն Հաղթանակի, կյանքները դնելով հայրենանվեր վսեմ գաղափարի համար:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն