Առաջարկների և բողոքների գիրք
18. Մենք Ձեզ մոտ չորրորդ անգամ ենք: Եվ ամեն անգամ Դուք ավելի ու ավելի եք մեզ զարմացնում: Հյուրասիրությամբ, սպասարկմամբ և իհարկե հիասքանչ խոհանոցով: Շնորհակալ եմ: Հարգանքներով Միխաիլ Ռազումեյկո :
17. Հիանալի նշեցինք տղայիս ծննդյան օրը: Դուր եկավ բարեհամբույր վերաբերմունքը: Երեխաները հրճվանքի մեջ էին: Հավանեցինք «Շիղաձուկն ընկուզե կաղապարում» ուտեստը: Ցանկանում ենք Ձեզ շատ հաճախորդներ: Միշտ, մանավանդ երեխաներ: Ինձ շատ դուր եկավ այս ռեստորանը և ես գտնում են, որ սա իմ կյանքի ամենալավ ռեստորանն է: Պավել Պարանին 4Ա դասարան 17 - րդ վարժարան
16. Շնորհակալություն հյուրասիրության համար: Մաղթում ենք բարգավաճում:
15. «Արևելյան պարերի ստուդիա» Կրասնոկամսկից: Ամբողջ հոգով շնորհակալ ենք այս հիանալի ընծայի համար: Գոհ մնացինք Ձեր խոհանոցից, հիանալի անձնակազմից, մտերիմ մթնոլորտից: Մեծ հաճույքով կայցելենք Ձեզ կրկին անգամ: Խորին շնորհակալություն
14. «Էներգո Աուդիտ» Եկատերինբուրգից: Շատ գոհ մնացինք Վալերիա անունով մատուցողուհու սպասարկումից: Նա շատ ժպտերես, հաճելի և գրավիչ է:
13. Սրտանց շնորհակալ ենք հյուրասիրության և բարեհոգության համար: Հաճելի ժամանց էր: Շնորհակալություն:
12. Արտահայտում ենք մեր երախտիքը Ձեր սրճարանում անց կացրած հրաշալի երեկոյի համար: Շնորհակալ ենք ուշադրության և սպասարկամն համար, իսկ անձամբ Կարեն Պապյանին միջազգային և արտաքին տնտեսական կապերի բնագավառի աշխատակիցների հանդեպ ուշադիր և հյուրասեր լինելու համար: Մենք բոլորս կանայք ենք և մեզ առավել հաճելի է ուշադրության առկայությունն այս նախատոնական օրը: Ցանկանում ենք հաջողություն և բարգավաճում, Ձեր բիզնեսի հետագա զարգացում: Հուսով ենք, որ կպահպանեք Ձեր առանձնահատուկ ազգային գունեղությունն ու ավանդները:
11. Շատ շնորհակալություն Ծննդյան օրը բարձր մակարդակով անցկացնեու համար: Շնորհակալ ենք համեղ ուտեստների և աշխատակազմի սպասարկման համար: Արտահայտում ենք մեր երախտագիտությունն ու հուսով ենք այցելել Ձեզ էլի ու էլի: Առանձնապես գովելի են Ձեր տրամադրած մսային ուտեստները: Շնորհակալություն: Սոլարեվա Ալեքսանդրա 7 տարեկան և Սոլարեվ Ի.Պ.
10. Կցանկանայի արտահայտել երախտագիտությունս «ԲԱՅԱԶԵՏ» սրճարանի բոլոր աշխատակիցներին հիանալի սպասարկման համար, դստերս Ծննդյան օրը լավ կազմակերպելու և անցկացնելու համար: Այնքան հաճելի էր և լավ, որ տպավորությունները այդ ծննդյան տոնի մասին դեռ երկար կհիշվեն: Հաճույքով էլի կայցելենք Ձեր սրճարան, փորձելու Հայաստանի տարրաբնույթ խոհանոցի ուտեստները, իսկ հաջորդ տարի էլի դստերս ծնունդն այստեղ կնշենք, քանի որ երերխաները շատ գոհ մնացին, իսկ դա ամենակարևորն է:
9. Դուք մեզ շատ զարմացրեցիք: Ուտելիքը Կովկասյան խոհանոցի լավագույն տեսականիից էր: Շնորհակալություն: Գները ևս զարմացրեցին: Ապրեք, որ ունեք այսքան մատչելի գներ: Որակը բարձր, գները մատչելի: Դա գրավիչ է: Շնորհակալ եմ: 2006 թվական հունվարի 21: Ելենա Միխաիլովնա։
8. Մենք Արտուր Կարապետյանի խմբակիցներն ենք, Մեծ հաճույքով այցելեցինք Ձեր սրճարան: Ազգային խոհանոցին ծանոթացանք գիտակների խորհրդով: Հաճելի անակնկալ էին հայկական ուտեստները, իսկ ռեստորանի տնօրեն Կարեն Պապյանը ուղղակի գրավեց մեր սրտերը: Հարմարավետ և գեղեցիկ կահավորումը մեզ շատ դուր եկավ: Լավագույն ցանկություններով Բերեզնիկիից
7. Ամբողջ սրտով շնորհավորում ենք Ձեզ հրաշալի սրճարանի բացման առիթով: Հիանալի սպասարկում և խոհանոց: Ուզում ենք նշել մատուցողուհի Տանյային: Շնորհավորում ենք բոլորիդ: Մաղթում ենք հաջողություն, սեր, համբերություն:
6. Շատ շնորհակալ ենք հարգալից սպասարկման, հաճախորդներին հասկանալու համար: Շնորհակալ ենք մատուցողուհի Տատյանայից: Մենք Ձեզ մոտ շատ հավանեցինք: Հիանալի սպասարկում, լավ երգեր: Հաճույքով կայցելենք էլի: Շնորհակալ ենք խոհարարից համեղ ընթրիքի համար:
5. Մենք շատ հավանեցինք ձեր ռեստորանը, մանավանդ տղամարդուն, որին այդպես էլ չտեսանք: Օլգա
4. Մեզ շատ դուր եկավ Ձեզ մոտ: Էլի ենք հյուր գալու: Կարևորը որակն է: 2006 թիվ հունվարի 4
3. Խորին շնորհակալություն
2. Մեծագույն շնորհակալություններ գերազանց խոհանոցի, խմիչքների և գների համար: Շատ շնորհակալություն, ցանկանում ենք ծաղկում, հաջողություն: Շնորհավոր Նոր տարի: 1. Մենք հիանալի ժամանակ ենք անց կացրել Ձեր ակումբում: Խորին շնորհակալություն։
Սրճարան և ռեստորան |
Արտադրամաս |
Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ |
Հայաստանի պատմություն |