Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  

Հայկական գրադարանը հրաժարվում է հանձնել «Դոկտոր Մահի» նկարած 17 նկարները
(19.12.2012 23:00)

Հայկական գրադարանն ու Ամերիկյան թանգարանը հրաժարվում են հանձնել հայտնի բժիշկ Ջեք Կևորկյանի-«Դոկտոր Մահի» նկարած կտավները: Կտավները նկարված են Կևորկյանի արյունով: Դրանք և նրա անձնական իրերի որոշ մասը աճուրդի են դրվելու Նյու Յորքում: 

Կևորկյանի դատապաշտպանը հայտարարել է, որ նկարների հեղինակը ինքն է անձամբ դրանք տվել թանգարանին, հուսալով, որ մինչ ինքը բանտում է, դրանք ապահով պաշտպանված կլինեն:

Նախկինում բժիշկ Ջեք Կևորկյանը, որը Էվտանազիայի երդվյալ կողմնակիցն էր, մահացել է 2011 թվականի հունիսի 3-ին, իր կյանքի 84-րդ տարում: Ներկայումս թանգարանը դատվում է Կևորկյանի ժառանգների հետ: Թանգարանում գտնվող կտավները գնահատվում են մոտավորապես 2.5-3.5 մլն դոլար:

2010 թվականի հունիսի 28-ին ամերիկյան HBO հեռուստաալիքով ցուցադրվեց «Կևորկյան» փաստագրական ֆիլմը, որը պատմում էր Ջեկ Կևորկյանի կյանքի և գործունեության մասին:

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն