Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  

Հնդկաստանում գիտնականները հաշվարկել են մոտ 4000 հայկական հուշարձաններ
(29.11.2013 23:00)

2011 թվականի փետրվարի 8-ից սկսած «Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի» աշխատակիցները, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են Հնդկաստանի այն բնակավայրերը, որտեղ ի վերուստ հայ բնակչություն է եղել: Կարապետյանն իր խմբի հետ ուսումնասիրել է Հնդկաստանի այն հուշարձանները, որոնք պահպանվել են դարերով : Ընդանուր առմամբ հաշվվել են մոտ 4000 հայկական հուշարձաններ, որոնց մեծ մասը գտնվում են բավականին վատ վիճակում: «Հնդկաստանի հայկական հուշարձանները քիչ են նման այժմյան հայկական ճարտարապետական կոթողներին: Նրանցից մեծ մասը եվրոպականացված են, կան հուշարձաններ նույնիսկ չինական պագոտաների ոճով» - ասել է Սամվել Կարապետյանը Երևանում կայացած մարտի 9-ի մամլո ասուլիսում: Հուշարձաններից բացի, Հնդկաստանում հայտնաբերվել են 19 - րդ դարի արձանագրություններ: Դրանցից ամենահները գրված են գրաբարով: Ինչ վերաբերվում է եկեղեցիներին, ապա այսօր Հնդկաստանում գործում են երեք հայկական եկեղեցի, Սբ. Աստվածամոր, Սբ. Գրիգոր Լուսավորչի և Սբ. Նազարեթի Հայկական Եկեղեցիները: Այդ եկեղեցիներին կից պահպանվել են հին հայկական գերեզմանատներ: Դրանցից մեկում գիտնականները հայտնաբերել են Գյուլիստանի տիրակալներ Մելիք-Բեգլարյանների դամբարանը: Գիտնականների խոսքով, Հնդկաստանում նույնիսկ կամուրջ է եղել, որը կառուցել են հայերը: 60-ականներին այն քանդվել է, այդ պատճառով կամուրջի մասին հիշատակումներ են մնացել միայն արձանագրերում: Առաջին հայերը, որոնց մեծ մասը Նոր Ջուղայից էին, Հնդկաստանում հայտնվել են 16-րդ դարում: Ագրայում և Սուրաթում 16- րդ դարում արդեն գործում էին հայկական եկեղեցիներ, որոնք ցավոք սրտի, չեն պահպանվել:

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն